11/05/2022 12:30
Զախարովան ասել է, որ Մոսկվայի և Կիևի միջև շփումներ են իրականացվում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ոլորտում շփումներ են իրականացվում։
Զախարովան նաև մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Վաշինգտոնը չի տեսնում «կենսունակ բանակցային ուղի» ուկրաինական հակամարտության կարգավորման համար։
«Կարծում եմ՝ բազմաթիվ հայտարարություններ են արվում, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի ներկայիս կազմի ոչ թե առաջիկա, այլ շարունակվող փոփոխության ազդեցության տակ։ Պետք չէ զարմանալ, որ հայտարարությունները արվում են հատվածական, իրար հակասող», - կարծում է նա: