11/05/2022 11:43
ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 12-ին Ուկրաինայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստ կանցկացնի: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության աղբյուրին։
«Նիստը տեղի կունենա հինգշաբթի օրվա առաջին կեսին», - նշել է աղբյուրը: Գործակալության մի այլ աղբյուր նաև հաստատել Է մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի խորհրդակցությունների անցկացումը:
CNN հեռուստաալիքն էլ հաղորդել Է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել Է Ֆրանսիայի և Մեքսիկայի պահանջով: Այն տեղի կունենա բաց ձևաչափով, որևիցե հարցի վերաբերյալ քվեարկություն չի սպասվում:
Հանդիպմանը ելույթ կունենան ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ընդգծել է CNN-ը։