11/05/2022 15:21
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի ծրագրում ռազմական դրություն մտցնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին չի ծրագրում երկրում ռազմական դրություն մտցնել։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, ծրագրերում նման բան չկա», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հայտարարությունը, թե Պուտինը կարող է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնել՝ Դոնբասի պաշտպանության օպերացիային աջակցելու համար։