12/05/2022 17:37
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման միջոցառումները
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները մայիսի 16-ին կքննարկեն կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործմանը վերաբերող հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նվիրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին և Կազմակերպության 20-ամյակին։
Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող առանցքային հարցերը, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործմանն ուղղված միջոցառումները»,- նշված է հաղորդագրությունում։