12/05/2022 20:50
Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին սպառնալիք է Ռուսաստանի համար․ Կրեմլ
ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանն ու կայունությանը, Ֆինլանդիայի անդամակցումը դաշինքին սպառնալիք է Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմտրի Պեսկովը։
Անկասկած, այս ամենը հատուկ վերլուծության առարկա կդառնա, որպեսզի մշակվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը կայունացնելու և մեր անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է նա։
Պեսկովը հավելել է, որ գործողությունները, որոնք կձեռնարկի Ռուսաստանը՝ ի պատասխան Ֆինլանդիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն, կախված կլինեն նրանից, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումն ինչպես կծավալվի։
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե հետագայում ինչպես կարտահայտվի դաշինքի ընդլայնման գործընթացը, թե որքանով դաշինքի ռազմական ենթակառուցվածքը կմոտենա մեր սահմաններին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։