12/05/2022 20:40
1995 թվականից ի վեր դիֆտերիայի առաջին դեպքն է գրանցվել Չեխիայում
1995 թվականից հետո դիֆտերիայով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Չեխիայում։ Տեղեկությունը հայտնել է երկրի պետական բժշկական ինստիտուտը։
«Վիսոչինա շրջանի բնակչուհու մոտ ախտորոշվել է դիֆտերիայի հազվագյուտ տեսակներից մեկը։ Վերջին անգամ դիֆտերիայով վարակվելու դեպք Չեխիայում գրանցվել է 1995 թվականին»,- նշել են բժշկական ինստիտուտից։
Ըստ հաղորդագրության՝ խրոնիկական լուրջ հիվանդությամբ տառապող կինը դիֆտերիայով վարակվել է տնային կենդանուց։
Դիֆտերիայի հետևանքով մահվան վերջին դեպքը Չեխիայում գրանցվել է 1969 թվականին, իսկ 1946 թվականից սկսած՝ երկրում այս հիվանդության դեմ պարտադիր պատվաստում է իրականացվում։