
13/05/2022 11:45
Մայիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
Մայիսի 19-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:
Նիստը հրավիրվում էՙ քննարկելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» Հայաստանի Հանրա-պետության օրենքի նախագիծը, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Կքննարկվի նաև Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: