13/05/2022 18:52
Երբ Նիկոլը խոսում է խաղաղությունից, դա նույնն է, որ Հիտլերը խոսեր մարդասիրությունից․ Շարմազանով
«Երբ Նիկոլը խոսում է խաղաղությունից, դա նույնն է, որ Հիտլերը խոսեր մարդասիրությունից։ Նիկոլը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի խորհրդանիշ է,նա՛ է բերել պատերազմ։ Նիկոլը ոչ թե արժանապատվության, այլ ազգային նվաստացման խորհրդանիշ է, Նիկոլը ոչ թե պետության, այլ քաոսի խորհրդանիշ է»,- Կառավարության երրորդ շենքի մոտ ընթացող բողոքի գործողության ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ու մահը հոմանիշներ են։ Փաշինյանը միայն պարտություն, ազգային նվաստացում, մահ ու պատերազմ է բերել։
«Հիմա ուզում է մնա, որ ի՞նչ անի։ Որ Ալիևի հետ միասին՝ ամբողջ Հայաստանը կործանի՞»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ այս օրերին հայ քաղաքացին պետք է հստակ որոշում կայացնի, թե ինչպես է ցանկանում ապրել։
«Դուք պետք է որոշեք՝ ծնկա՞ծ ապրենք, թե՞ արժանապատիվ։ Մեր կռիվը Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի, Մոնթեի, Վազգենի ու այս կապիտուլյանտների տեսակների մեջ է։ Դուք պետք է որոշեք՝ մենք Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի տեսա՞կն ենք ընտրում, հավերժական հայրենի՞քն ենք ընտրում, թե՞ թուրքի դիմաց ծնկելը»,- ասաց նա։