13/05/2022 12:55
3 զոհ և վիրավորներ. վթար` Աբովյան-Նոր Գեղի ճանապարհին
Մայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդ Վաղարշակ Ադիլխանյանը և ուղևորները՝ 54-ամյա Սամվել Ադիլխանյանը և 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը, մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյանի քննչական բաժնում բուժօգնություն է ցուցաբերվել նաև «Միցուբիշիի» 58-ամյա վարորդին:
Մայիսի 13-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Միցուբիշիի» 34-ամյա ուղևորը:
Կատարվում է նախաքննություն: