13/05/2022 14:25
Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Թալինի ավագանու լիազորությունները. արտահերթ ընտրություն կլինի
Կառավարությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները:
Արագածոտնի մարզի Թալին համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություն:
Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը: