13/05/2022 21:00
Իլոն Մասկը դադարեցրել է «Թվիթեր»-ի գնման գործարքը․ սպասում է կեղծ օգտահաշիվների մասին տեղեկություններին
Հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով հայտարարել էր «Թվիթեր» սոցիալական ցանցը գնելու մտադրության մասին և սկսել գործարքը, կանգնեցրել է այն՝ սպասելով սոցցանցում կեղծ օգտահաշիվների թվի մասին տվյալների հաստատմանը։
Ընկերությունը պետք է հաստատի այն գնահատականները, որ «Թվիթերում» կեղծ օգտահաշիվները կազմում են եղած օգտահաշիվների առնվազն 5 տոկոսը։
«Թվիթեր»-ի ղեկավարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Մասկը պատրաստվում է սոցիալական ցանցը ձեռք բերել 44 միլիարդ դոլարով։ Ըստ ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի, եթե ձեռնարկատերը չեղյալ համարի գործարքը, ապա ստիպված կլինի ընկերությանը 1 միլիարդ դոլարի տուգանք վճարել, իսկ եթե գործարքը չեղարկելու նախաձեռնություն հայտնի «Թվիրթեր»-ը, ապա փոխհատուցումը կստանա Իլոն Մասկը։