13/05/2022 14:39
Մոսկվան չի հրաժարվում Պուտինի և Զելենսկու հանդիպումից. Պեսկով
Մոսկվան չի հրաժարվում ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, բայց այն անցկացնել առանց նախապատրաստման՝ անհնար է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք լավ գիտեք ՌԴ նախագահի դիրքորոշումը՝ ոչ ոք ապրիորի չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց այն պետք է նախապատրաստել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակմամբ, որն այնուհետև պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։
Նա ընդգծել է, որ «առանց նման նախապատրաստական գործողությունների հազիվ թե հնարավոր լինի հանդիպում անցկացնել»։
Ինչ վերաբերում է նման փաստաթղթի պատրաստմանը, ապա Պեսկովի խոսքով, այդ ուղղությամբ առաջընթաց չկա․«Մենք արդեն ասել ենք՝ առայժմ շարժ չկա»։
«Մեր պայմանները հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են և դրված են թղթի վրա, այս ամենը փոխանցվել է ուկրաինական կողմին, պատասխան չկա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։