
14/05/2022 18:48
Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի։
Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել Քոչարյանին՝ հրապարակայնորեն հերքել Վահե Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։
Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն: