
14/05/2022 18:23
«Քաղաքական հետապնդում է, ուղղված է ազատ խոսքը լռեցնելուն»․ Մենուա Սողոմոնյանը՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին
Իրավապահ համակարգի այս գործողությունները հանդիսանում են քաղաքական հետապնդում և ուղղված են լռեցնելու ազատ խոսքը, ասուլիսի ժամանակ հայտարարել է 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորմանը:
Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ այս ամենն ուղղված է հենց Ավետիք Չալաբյանի դեմ, որը վերջին շրջանում ակտիվ ելույթներ էր ունենում և տեղին քննադատում էր գործող իշխանությունների քաղաքականությունը բոլոր ոլորտներում, հատկապես մատնանշելով անվտանգային ոլորտում ձախողնումները:
Հիշեցնենք՝ դատարանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: