16/05/2022 16:18
Հիմնանորոգվում է Բջնիից Հրազդան տանող հանրապետական նշանակության ճանապարհի 10.8 կմ հատվածը
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:
Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։
Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։