16/05/2022 21:28
Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, Փաշինյանն ալևս իշխանություն չունի մեր երկրում․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց վաղը՝ մայիսի 17-ին անցկացվելիք բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաների մասին։
«Առավոտյան ժամը 08։00-ից անհնազանդության, բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ ենք սկսում։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը վաղն առավոտյան պետք է պարալիզացվի»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ վաղվա ակցիաները կդադարեցվեն այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու պայքարի դուրս եկած քաղաքացիները որոշեն։
«Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, Փաշինյանն ալևս իշխանություն չունի մեր երկրում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ երեկոյան՝ 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում