16/05/2022 21:05
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում ներկայացրել է հետխորհրդային տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության իրական նպատակները
Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները, որոնք գործում են հետխորհրդային տարածքում, հավաքում են կենսաբանական նյութեր, ուսումնասիրում վտանգավոր հիվանդությունների տարածման առանձնահատկությունները, իսկ Ուկրաինայում այդ լաբորատորիաները, ըստ էության, կենսաբանական զենքի մշակմամբ են զբաղվել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում անցկաղվող ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք վաղուց ենք ահազանգում հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության ակտիվացման վտանգների մասին։ Ինչպես հայտնի է, մեր ընդհանուր տարածաշրջանում Պենտագոնի կողմից ստեղծվել են տասնյակ մասնագիտացված կենսալաբորատորիաներ ու կենտրոններ։ Դրանց առաքելությունն ամենևին էլ բժշկական օգնության տրամադրումը չէ այն երկրների բնակչությանը, որտեղ ծավալվել է նրանց գործունեությունը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ այդ կենսաբանական լաբորատորիաների հիմնական խնդիրը «կենսաբանական նյութեր հավաքելն է, նաև սեփական նպատակների համար վտանգավոր հիվանդությունների և վիրուսների տարածման առանձնահատկություններն ուսումնասիրելը»։
«Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում փաստագրական ապացույցներ են ձեռք բերվել՝ վկայող, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ, փաստորեն, ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ»,- ասել է ՌԴ նախագահը։