Ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված, կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր. Վահե Հովհաննիսյան

16/05/2022 14:13

Ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված, կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.

Ինչպես է զարգանալու իրավիճակը                                                   

Հայաստանում ստեղծվել է բավական բարդ վիճակ, որի թերագնահատումը կբերի մեծ խնդիրների։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ողջ օբյեկտիվությամբ չենք գնահատում բարդության աստիճանը։

Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։

Իշխանությունը

Սպասում է, որ շարժումը կմարի։ Բայց սա կոպիտ մոլորություն է. մի պահ ենթադրենք, որ չկան վրաններ, չկան բողոքի ակցիաներ, չկան հանրահավաքներ. դրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու։ Ամեն պահի, ամեն կայծից իրավիճակը կարող է պայթել։

Երկրում ձևավորվել է մոտիվացված հանրային շերտ՝ ազգային իդեաների շուրջ, իսկ սա երբեք ոչ մի երկրում չի մարում։ Անմտություն է սպասել, որ այդ իդեան կմարի։

Սա երկակի իրականություն է. զուտ ազգային իդեայի շուրջ կոնսոլիդացիան չի մարում, բայց և մեծանալու ռեսուրսը սահմանափակ է։

Ընդդիմությունը

Դնում է ճշգրիտ բանաձև. հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ բերեք ևս մեկ հոգու։ Սա պարզ և հստակ խնդիր է. այսօր մասնակցում է X հազար մարդ, հենց այդ թիվը դարձավ 2X՝ իրավիճակը էապես կփոխվի, դարձավ 3X՝ իշխանության փոփոխությունը կդառնա անխուսափելի։

Ընդդիմությունը ճիշտ դնում է խնդիրը, բայց չի գտնում լուծումը՝ ինչպե՞ս անել, որ X-ը դառնա  3X։  Ընդդիմության գերխնդիրը իր իսկ դրած ճիշտ խնդրի լուծումը գտնելն է։ Լուծումներ, բնականաբար, կան։ 

Մթնոլորտը

Հիմա ստեղծվել է ներքին ստատուս քվո, հավասարակշռության մի վիճակ։ Իշխանությունն ակնհայտ լարված, նյարդային վիճակում է, և դա բնական է։ Գնում է ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու ճանապարհով։ Սա արդյունք չի տալու։

Եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և ուժ կիրառվեց փողոց դուրս եկած մարդկանց դեմ, ապա լարվածությունը երկրում շեշտակի կմեծանա, և իշխանության հեռացումը խաղաղ, սահուն ճանապարհով այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել։

Փողոցն էլ, իր հերթին, այս պահին չունի դեռ այն կշիռը, որն իշխանություն փոխի։

Ստեղծված պայմաններում որևէ իշխանություն չի կարող գնալ կարևոր, պատմական համաձայնագրերի կնքման, իսկ ներքին կյանքում գնալու է խոր լճացում։ Այս վիճակը մի պահից ֆիքսելու է միջազգային հանրությունը, միջնորդները, և իշխանությունը դրանից նյարդայնանում է։ Բայց դա ֆիքսելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։

Արտաքին ռիսկ

Մենք երգում ենք Լաոյի, Մախլուտոյի մասին, Թալեաթի գնդակահարության, Մուշի, Սասունի մասին և կարծես թե մոռանում ենք այսօրվա իրականությունը՝ այն ռեալ վտանգը, որ կա այսօր Ադրբեջանից և Թուրքիայից։ Այդ վտանգը ոչ ոչ չի չեղարկել և ոչ ոք որևէ հարատև երաշխիք չի տվել, առավել ևս՝ ուկրաինական ձգձգվող պատերազմի պայմաններում։ Հետևաբար՝ շարժումն իր պատկերացումներում պետք է դառնա ավելի կոնստրուկտիվ և արտաքին աշխարհի համար ավելի ընկալելի, որպեսզի դաշնակիցներ գտնի դրսում և ներսում։

Արձանագրենք, որ այս պահին շարժումը դժվար ընկալելի է.

ա/ միջազգային հանրության համար. հակաթուրքականությունը չի կարող լինել ազգային վերածննդի շարժման առանցքը։ Իրականությունն այն է, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը կարևորում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությունը։ Այլ հարց է այդ երկխոսության որակը և արժանապատիվ բնույթը, որն այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ ապահովել՝ բազմաթիվ հայտնի պատճառներով։

բ/ Հարևանների համար. 80 մլն-անոց թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց դաշնակիցները ֆիքսում են պրոցեսի ընդգծված հակաթուրքականությունըև, բնականաբար, անում հետևություններ։

գ/ և ցավոք՝ հասարակության մի զգալի հատվածի՝ դիտորդ հասարակության համար. հանրության բավականին մեծ տոկոսի համար ևս շարժումն այս պահին դեռևս դժվար ընկալելի է, և սա պետք է անպայման վերլուծել ու հաշվի առնել՝ շարժման թափը մեծացնելու մարտավարություն մշակելիս։

Իշխանության կարգավիճակը

Այս պահի առավել բնութագրական բնորոշումը, ըստ իս, հետևյալն է. ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված։

Կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր։ Կամ կլինեն նոր արտաքին ազդակներ։

Ամփոփում

Քանի որ այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել։ Կարող են թուլանալ նրա դրսևորման ձևերը, լինեն ակտիվ կամ նվազ ակտիվ դրվագներ, բայց այն չի մարելու։ Նիկոլը գնալու է. երբ, ինչպես, ինչ շարունակությամբ - հարցերն այս պահին անպատասխան են։

Ո՞ր պահից, երբ շարժման առանցքը դառնա Հայաստանի վերականգնման բովանդակությունը, այդ հարցերն արագ լուծում կստանան։

Արեցինք սա. ձևավորվելու է փոփոխությունների տոտալ, զանգվածային պահանջ, նոր իշխանության տոտալ պահանջ, և այդ հանրային պահանջը բավարարվելու է։

Ֆիքսենք նաև, որ երկրում կա քաղաքական երկխոսության իրական պոտենցիալ՝ երկրում անկառավարելի չարություն և վտանգավոր անկայունություն թույլ չտալու համար, սակայն դա հնարավոր է միայն մեկ կոնկրետ խնդրի լուծման դեպքում՝ Նիկոլի հեռացման։ Քանի այդ հարցը չի լուծվել, երկիրը շարունակելու է լինել վառոդի տակառի պես, քանի որ Նիկոլի ամեն նոր քայլ,  հաջորդ ելույթը, ամեն հաջորդ ասուլիսն իր հետ կարող են հերթական կայծը բերել ու պայթեցնել հասարակությունը։ Իշխանական համակարգերն ու նրանց սպասարկող կառույցները սա պետք է հնարավորինս շուտ հասկանան։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:04 Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է Այսօր, 14:55 Բանկերն ինքնուրույն են որոշում որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից․ ԿԲ-ն՝ «Միր» քարտերի դադարեցման մասին Այսօր, 14:50 Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում Այսօր, 14:43 Ճամբարակում տներից մեկը փլուզվել է. ներսում քաղաքացի է եղել Այսօր, 14:36 33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը Այսօր, 14:30 ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն․ Պեսկով Այսօր, 14:26 Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ. Թորոսյան Այսօր, 14:17 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 14:11 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ Այսօր, 14:07 Պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետն ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում են Տավուշում. Արսեն Թորոսյան Այսօր, 14:03 Շնորհակալություն ձեր երկրի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված ձեր աշխատանքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին Այսօր, 13:59 Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան Այսօր, 13:52 Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում Այսօր, 13:48 Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Երևանում (Տեսանյութ) Այսօր, 13:45 Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:40 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ Այսօր, 13:38 Ինչպես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշի դեպքում. Աբրահամյան Այսօր, 13:34 Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան. Ստոլտենբերգ Այսօր, 13:28 Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:23 Երևանում սպասվում են ինտենսիվ տեղումներ, շրջաններում՝ ձյուն և բուք Այսօր, 13:21 Կոլոմինան Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը պատմական է որակել Այսօր, 13:12 Վթար՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. մեքենան գլխիվայր շրջվել է Այսօր, 13:09 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Այսօր, 13:07 Կատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Այսօր, 13:01 Չիվա բնակավայրում և դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն Այսօր, 12:56 Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան Այսօր, 12:48 Մարտի 21-ին Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն Այսօր, 12:43 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը Այսօր, 12:40 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին Այսօր, 12:37 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Այսօր, 12:28 ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետքարտուղարություն Այսօր, 12:26 Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 12:24 Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. Կոստանյան Այսօր, 12:20 «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ նրանք կալանավորվել են Այսօր, 12:13 Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Այսօր, 12:08 Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Այսօր, 12:03 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Այսօր, 12:01 Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան Այսօր, 11:56 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 11:52 Ինչի՞ են հասցրել հարցը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները. Զախարովան՝ Փաշինյանի՝ նոր պատերազմի վերաբերյալ հայտարարության մասին Այսօր, 11:44 «Այսօրվանից սկսում եմ «Զրույցներ պետության մասին» շարքը». Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ TikTok-ում (Տեսանյութ) Այսօր, 11:37 Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:33 Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Այսօր, 11:25 Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում Այսօր, 11:20 Հառիճավանքի լուսաբացը. Լուսանկար Այսօր, 11:15 «Ժողովուրդ»․ Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի Այսօր, 11:08 Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ Միշել Այսօր, 11:03 Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես-հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին Այսօր, 10:53 Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը Այսօր, 10:47 Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:44 Եթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է, որ տալիս է չպարտվելու հնարավորություն Այսօր, 10:40 «Փաստ». Փաշինյանը նեղվել է նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից Այսօր, 10:38 «Ժողովուրդ». ԱԺ-ն պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար Այսօր, 10:36 «Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ Այսօր, 10:35 ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ Sputnik Արմենիա Այսօր, 10:34 «Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը Այսօր, 10:31 «Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն Այսօր, 10:30 «Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք Այսօր, 10:27 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Այսօր, 10:24 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի (Տեսանյութ) Այսօր, 10:16 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 10:00 ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է ու մառախուղ. կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:58 Սիսիան-Գորիս ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա չորս զոհ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Հերթական զիջումներից հետո Ադրբեջանի «ախորժակը» կզսպվի՞․ Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ Այսօր, 09:47 «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է 18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ 18/03/2024 20:44 «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են 18/03/2024 20:28 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 18/03/2024 20:14 Լարսի ճանապարհը բացել են բեռնատարների համար 18/03/2024 20:01 ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ 18/03/2024 19:53 «Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին 18/03/2024 19:37 Հստակ դիրքորոշում ունենք` հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության. Խաչատուրյանը՝ ֆրանսիացի մտավորականներին 18/03/2024 19:27 Չեխիայի դեսպանը Ալեն Սիմոնյանին նամակ ու եվրոպական դրոշ է փոխանցել 18/03/2024 19:17 Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ 18/03/2024 19:00 Ապարանում, Արագածում, Սևանում ձյուն է տեղում 18/03/2024 18:48 600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում 18/03/2024 18:34 Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում․ Վարդան Ոսկանյան 18/03/2024 18:24 Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի 18/03/2024 18:13 Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք 18/03/2024 17:58 ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան 18/03/2024 17:47 Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան 18/03/2024 17:32 Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել կեղծ տպավորություններ և էլի մոլորեցնել հանրությանը․ Դանիելյան 18/03/2024 17:19 Ալիևը շարունակում է կամայականություններն օկուպացված Արցախում․ հայտարարել է, որ վերանվանում է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը 18/03/2024 17:07 Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր 18/03/2024 16:53 Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը. Տեսանյութ

Տվյալ բաժնի վերջին նյութերը