16/05/2022 19:41
Հուլիսի 1-ից Երևանում բժշկական բոլոր ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով
2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով»,- նշված է նախարարության հաղորդագրությունում: