16/05/2022 19:52
Հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը
Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը, այս մասին հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։
Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում:
Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում: