17/05/2022 08:56
Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․
«Ոստիկանությունը խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառմամբ, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների:
Այս պահին ապօրինի ձերբակալված են Կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը»: