
17/05/2022 21:04
Շոլցն ու Զելենսկին ասել են՝ որ պարագայում է հնարավոր ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը հայտարարել են, որ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար Ռուսաստանի Դաշնությունը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։
«Կանցլերն այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կրկին քննարկել է ռազմական և հումանիտար իրավիճակն Ուկրաինայում։ Կողմերն արձանագրել են, որ հակամարտության դիվանագիտական լուծումը՝ բանակցությունների միջոցով, կարող է լինել միայն Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերը դուրս բերելու դեպքում»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։