18/05/2022 18:40
Իսրայելից սաղավարտներ ու զրահաբաճկոններ են ուղարկել Ուկրաինա
Իսրայելի պաշտպանության նախարարությունը սաղավարտներ և զրահաբաճկոններ է ուղարկել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություններին ու քաղաքացիական սեկտորին, հայտնել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պատպանության նախարար Բենի Հանցի հանձնարարականով նախարարությունն այսօր՝ մայիսի 18-ին, 2 000 սաղավարտ և 500 զրահաբաճկոն է ուղարկել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություններին ու քաղաքացիական կազմակերպություններին»,- նշված հաղորդագրությունում։
Իսրայելի ռազմական գերատեսչությունից հայտնել են նաև, որ սաղավատներն ու զրահաբաճկոնները ձեռք են բերվել Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրության և գնումների վարչության կողմից։