18/05/2022 20:40
«Այստեղ վճռվում է հայ ժողովրդի պատմությունը․ եղել ենք կանք, մնալու ենք․ ապրելու ենք ինքնիշխան, անվտանգ, հզոր Հայաստանում, ունենալու ենք անկախ Արցախ»․ Արթուր Վանեցյան
Միասին պայքարը հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին՝ շատ կարճ ժամանակ հետո, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա փաստեց՝ օրեցօր պայքարն ուժեղանում է, ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում դրան։
«Այստեղ յուրաքանչյուր մարդը 1000 մարդու փոխարեն է։ Այստեղ վճռվում է հայ ժողովրդի պատմությունը։ Հայ ժողովուրդը եղել է կա, մնալու է։ Մենք ապրելու ենք ինքնիշխան, անվտանգ, հզոր Հայաստանում, ունենալու ենք անկախ Արցախ, արժանապատիվ ապրող քաղաքացի»,- ընդգծեց Արթուր Վանեցյանն ու հավելեց՝ համատեղ պայքարն, անկասկած, հաղթանակ է ունենալու, որի տերը բոլորն են լինելու։
«Պինդ ենք, գնալու ենք մինչև վերջ, վճռական ենք, մի բռունցք ենք։ Շատ կարճ ժամանակ հետո ասելու ենք՝ հաղթանակ, Արցախ, Հայաստան»,- ասաց Արթուր Վանոցյանը