Արթուր Վանեցյանն այցելել է զոհված զինվորների ծնողներին, որոնք ակցիա են անում ՔԿ զինվորական վարչության մոտ
18/05/2022 13:51

Արթուր Վանեցյանն այցելել է զոհված զինվորների ծնողներին, որոնք ակցիա են անում ՔԿ զինվորական վարչության մոտ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը և Արմենուհի Կյուրեղյանն այցելել են զոհված զինվորների ծնողներին, որոնք ակցիա են անում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։

Արթուր Վանեցյանն ասաց, թե եկել են հասկանալու՝ ինչու են ձերբակալել 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։

«Ո՞նց կարելի է նման բանի ականատես լինել, անհասկանալի իրավիճակ է», - լրագրողներին ասաց Վանեցյանը։

Պատգամավորները մտան ՔԿ զինվորական վարչություն՝ հանդիպելու քննիչի հետ։

Արթուր Վանեցյանն այցելել է զոհված զինվորների ծնողներին, որոնք ակցիա են անում ՔԿ զինվորական վարչության մոտ