Երակների վարիկոզ լայնացում. բարդությունները, բուժումը. ներկայացնում է անոթային վիրաբույժ, բ.գ.թ. Արամ Խաչատրյանը

19/05/2022 18:00

Երակների վարիկոզ լայնացում. բարդությունները, բուժումը. ներկայացնում է անոթային վիրաբույժ, բ.գ.թ. Արամ Խաչատրյանը


Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը ենթամաշկային երակների ախտաբանական լայնացումն է, ժամանակակից ամենատարածված հիվանդություններից է. մինչև ծննդաբերությունը կանանց 40 տոկոսը, իսկ մայրացած կանանց 80 տոկոսն ունի երակների վարիկոզ լայնացում, տղամարդկանց դեպքում՝ 30-40 տոկոսը, Aysor.am-ի հետ զրույցում ասում է  «Նորմեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ դասախոս Արամ Խաչատրյանը։

«Վարիկոզ հիվանդությանն արժանացել ենք մեր ուղղահայաց դիրքի պատճառով. չորքոտանիները վարիկոզ երակներ չունեն։ Երակների ֆիզիոլոգիական լայնացում դրսևորվում է բոլորի մոտ, օրինակ՝ տաք միջավայում՝ լոգարանում, ենթամաշկային երակները լայնանում են, սառը օդին վերականգնվում են։ ֆիզիոլոգիական լայնացում-նեղացումը դարձելի է,  կարգավորում է նյարդային համակարգը։ Երակների վարիկոզ լայնացումը անդարձելի է, հարաճուն է։ Հիվանդությունը նահանջ չունի, լավագույն դեպքում կարող է կանգնել կամ դանդաղ զարգանալ»։

Դրսևորումները

Առաջին փուլում հիվանդությունն արտահայտվում է արտաքին փոփոխություններով, եթե այս շրջանում բուժում չի նախաձեռնվում, արյան շրջանառության խաթարմամբ առաջանում են այտուցներ՝ հիմնականում ոտքի ստորին հատվածում, եթե այս փուլում ևս բուժում չի արվում, այտուցը կարող է տարածվել, բարձրանալ վեր։ Հաջորդիվ զարգանում են մաշկի սնուցման խանգարումներ՝ մաշկաբորբ, վերքեր, քոր, ալերգիաներ, տրոֆիկ խոց, առաջանում են դժվար լավացող, խիստ ցավոտ, ինֆեկցվող վերքեր։ Հիվանդության բարդություններ՝ արյունահոսություն և տրոմբ կարող են դրսևորվել հիվանդության անգամ վաղ փուլում,-ասում է Արամ Խաչատրյանը։

Բարդություններից բժիշկն առանձնացնում է նաև արյունահոսությունը,  երբ երակի պատերն այնքան են լայնանում, որ ցանկացած միկրոտրավմայից (մոծակի խայթոցից, քորելուց, ինքնըստինքյան) պատռվում են երակի պատերը, սկսվում է արյունահոսություն կամ եթե մաշկը չի վնասվում, երակն է պատռվում, առաջանում է արյան զեղում (արյունը կուտակվում է մաշկի տակ)։

Վտանգավոր բարդություններից են թրոմբոզները. հիվանդ երակի մեջ արյունը մակարդվում է և այդ մակարդուկը արյան հոսքի հետ կարող է ոտքերից միգրացվել դեպի սիրտ, ապա թոքային զարկերակ՝ առաջացնելով բարդ, երբեմն մահացու հետևանքներ։

Հիվանդության ընթացքը

Քանի որ ոտքերում արյունն ընթանում է ներքևից վերև, բնությունը երակների մեջ ստեղծել է փականներ, որ բացվում են միայն դեպի սիրտ, հակառակ հոսքն արգելափակվում է։ Գիտությանը դեռ անհայտ պատճառով փականներից մեկը հիվանադանում է կամ բնածին չի լինում, և այդ փականի գոտում առաջանում է արյան հետհոսք՝ դեպի ներքև։ Հիվանդ փականից ներքև փականն անընդհատ հարվածի տակ գտնվելով վնասվում է, այդպիսով արյունը հոսում է դեպի ներքև. հիվանդությունը վերևից իջնում է դեպի թաթ, հնարավոր է նաև լայնակի տարածում՝ աճուկից դեպի ազդր՝ տեսականորեն ընդգրկելով ամբողջ ոտքը։  

Բժշկական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանն ասում է՝ հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն, հայտնի են հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները։

Սեռը. էստրոգենները (իգական հորմոնները) անոթ լայնացնող են, ի տարբերություն տեստոստերոնի՝ տղամարդկանց հորմոնների։ ժառանգականությունը ևս նպաստող գործոն է.  եթե մինչև 30 տարեկան չծննդաբերած կինն ունի երակի վարիկոզ լայնացում, դիտարկվում է ժառանգական գործոնը։

Բարձրակրկունկները չարաշահելը, ազդրերը սեղմող տաբատներ հագնելը, բարձր ջերմաստիճանը չարաշահելը (արևայրուք, շոգեբաղնիք), ավելորդ քաշը, ինչպես նաև հորմոնալ պրեպարատները՝ հակաբեղմնավորիչները, նույնպես նպաստում են վարիկոզի խորացմանը, նաև առաջացնում են թրոմբոզներ։

Քչաշարժությունը, ոտքերը երկարատև կախած, մի դիրքում աշխատելը նպաստում է հիվանդության զարգացմանը։ Կարևոր է պայքարը փորկապության դեմ. ոտքերի երակների արյունը լցվում է որովայն, ապա սիրտ։ Եթե որովայնում փորկապության հետևանքով առաջանա բարձր ճնշում, ապա դա նույնպես կարող է նպաստել երակների լայնացման։ Երակների պատերի համար դրական են ֆլավոնոիդները՝ բուսական ծագման սպիտակուցները։

Հիվանդության զարգացմանը նպաստող գործոններից է նաև հղիությունը. մեծացող արգանդը սեղմում է կոնքի երակները, դժվարացնում ոտքից դեպի սիրտ արյան հոսքը։

Բուժումը

Լայնացած երակը փոքրացնել, առողջացնել հնարավոր չէ, վարիկոզի բուժման համար նախատեսված պրեպարատները ոչ թե բուժում են հիվանդությունը, այլ մեղմում են սիմպտոմները (այտուց, ծանրության զգացում, քոր, ոտքերի հոգնածություն), ինչպես նաև ամրացնում են առողջ երակները՝ դանդաղեցնելով հետագա հիվանդացումը, ասում է Արամ Խաչատրյանը։

Ամեն ոտքում կա մի քանի հարյուր երակ, եթե դրանցից տասը հիվանդանում են, գործընթացը դադարեցնելու համար պետք է ձերբազատվել այդ լայնացած երակներից։ Նախկինում հեռացվում էին կտրվածքների միջոցով, հիմա՝ ներանոթային (քիմիական և ջերմային եղանակով)։

Բժիշկն ասում է՝ զարգացած երկրներում վարիկոզի դեպքում կատարվող տասը միջամտությունից յոթը լազերային է. արվում է տեղային անզգայացմամբ, միջամտությունից րոպեներ հետո հնարավոր է վերադառնալ ակտիվ առօրյային։ Կարծիքը, թե լազերային միջամտության դեպքում հիվանդությունը կրկնվում է, ճիշտ չէ, ավելին՝ վիճակագրությունը հակառակի մասին է վկայում։

Երակների վարիկոզ լայնացման դեպքում թույլատրելի է միջին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. քայլելը լավ է, վազելը՝ այնքան էլ չէ։ Միջամտությունից հետո ֆիզիկական ակտիվության որևէ հակացուցում չկա։  

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:15 «Ընդդիմադիրները լկտի պահվածք են դրսևորում». ՔՊ խմբակցության քարտուղարը չբացառեց, որ ԱԺ փոխնախագահ չեն ընտրի Այսօր, 12:12 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին Այսօր, 12:03 Մեկնարկել է բուժաշխատողների պարտադիր հավաստագրման երկրորդ շրջափուլը Այսօր, 11:55 «Ռոսատոմը» ներկայացրել է Հայաստանում միջուկային բնագավառի իրավասությունները Այսօր, 11:48 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին. մեկնարկել է նրան պաշտոնից հեռացնելու հարցով ԱԺ նիստը Այսօր, 11:38 Եթե ԱԺ շենքում գտնվող «ուսապարկերը» հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, րոպեներ հետո մեր պատգամավորները վայր կդնեն մանդատները. Հրանտ Ավետիսյան Այսօր, 11:24 Իշխան Սաղաթելյանը հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք. մեկնարկել է նրան պաշտոնից հեռացնելու հարցով ԱԺ նիստը (Տեսանյութ) Այսօր, 11:09 Իրադրությունը բավականին բարդ է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:03 «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում Այսօր, 10:52 Մաղթում ենք, որ մասնագիտական դժվարին ուղին անցնեք պատասխանատվությամբ. Դատավորների միությունը՝ դատախազներին Այսօր, 10:47 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Այսօր, 10:41 Հայ-ֆրանսիական համագործակցության հերթական միջոցառումը` ակնաբույժների համար. Փոխնախարարն այցելել է Գյումրի Այսօր, 10:37 Վիճաբանություն և դանակահարություն` Գյումրիում, 29-ամյա երիտասարդ է վիրավորվել Այսօր, 10:32 Հուսանք՝ ԱՄՆ ջանքերը կլինեն շարունակական և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին. Փոխվարչապետ Այսօր, 10:22 ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին Այսօր, 10:19 «Հրապարակ». Հոսպիտալացված Ջհանգիրյանին են այցելել Վահագն Խաչատուրյանը, իսկ հաջորդ օրը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Այսօր, 10:11 «Ժողովուրդ». ԱԱԾ-ում հարցաքննվել է Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը Այսօր, 10:04 «Հրապարակ». Փաշինյանն այնքան է գինովցած եղել, որ Սպիտակցի Հայկոյին խոստացել է՝ «սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում» Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Հայկ Մարությանն ի՞նչ կապ ունի շուրջ 16 մլրդ դրամի չարաշահումների հետ Այսօր, 09:42 «Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է Այսօր, 09:33 «Հրապարակ». Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակից վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել 30/06/2022 21:25 «Նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու․ Երկիր հանձնող, դավաճանության գնացած, անմեղ մարդկանց բանտարկած, սրիկայությունների շարք գործած մարդիկ գերեզման չեն ունենալու Հայաստանում»․ Սաղաթելյան 30/06/2022 21:15 Լեհաստանում ողջունել են ամերիկյան մշտական ռազմաբազաների տեղակայման ուղղությամբ արված «առաջին քայլը» 30/06/2022 21:05 Սկզբունքորեն դեմ եմ միջազգային իրավունքի ինստիտուտը վերացնելու մասին պնդումներին․ Պուտին 30/06/2022 20:54 Շարժումը նոր թափ է ստանալու․ Կգա ժամանակը, կտեսնեք․ Իշխան Սաղաթելյան 30/06/2022 20:44 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը 30/06/2022 20:32 Եվրոպայի երիտասարդական առաջնությունում թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկվել են պատվավոր առաջին հնգյակում 30/06/2022 20:20 Ի՞նչ պետք է ուտեն երեխաները՝ տեսողությունը բարելավելու համար 30/06/2022 20:07 «Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ․ Դուք եք, որ մանդատի ու պաշտոնի համար հայրենիք եք հանձնում թշնամուն»․ Շարմազանովը՝ գործող իշխանություններին 30/06/2022 19:53 ԱԺ-ում վաղը արտահերթ նիստ են գումարելու․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է 30/06/2022 19:40 Ինչպե՞ս մարզվել մեծ տարիքում 30/06/2022 19:30 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Կոստա-Գավրասը 30/06/2022 19:21 ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 30/06/2022 19:10 Ո՞ր սպորտաձևերն են հարմար 2 տարեկան փոքրիկների համար 30/06/2022 19:03 Համադրելով ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի մտքերը՝ կարելի է ենթադրել, որ Բերձորի ճակատագիրը կանխորոշված է. Մետաքսե Հակոբյան 30/06/2022 18:55 Առանց Արայիկ Հարությունյանի հայտարարության էլ Բերձորի հարցը վճռված է. Ռազմական փորձագետ 30/06/2022 18:47 «Բանակցային գործընթացում գլխավոր սպառնալիքն է Հայաստանի անգործությամբ Ադրբեջանի օրակարգը սպասարկելը»․ Տեղի ունեցավ «Արցախի արդի մարտահրավերները. Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով քննարկումը 30/06/2022 18:40 Ստոմատիտ. Պատճառները, կանխարգելումն ու բուժումը 30/06/2022 18:32 Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով 30/06/2022 18:21 Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպանին 30/06/2022 18:10 Պարկինսոնի հիվանդություն. Առաջացման պատճառներն ու բուժումը 30/06/2022 17:58 Խաբեությամբ գումար են հափշտակում այսպես կոչված՝ 18+ կայք մուտք գործողներից․ (Տեսանյութ) 30/06/2022 17:46 ՔԿՀ-ում խոշտանգման արձանագրություն չկազմելու պատճառով սկսվել է ուսումնասիրություն 30/06/2022 17:33 ՀՀ իշխանությունը ԶՈՒ-ի հետ կապված մեկ նպատակ ունի՝ ամբողջությամբ պահել իր կուսակցական վերահսկողության ներքո․ Տիգրան Աբրահամյան 30/06/2022 17:20 «Եթե ԵԱՀԿ-ն չի աշխատում, ուրեմն նոր ԵԱՀԿ է պետք»․ Մեդվեդև 30/06/2022 17:07 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ Արթուր Ղազինյան 30/06/2022 16:55 Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը 30/06/2022 16:44 Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը 30/06/2022 16:33 Lիոնի, Լիոնի Մետրոպոլի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործակցությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եռամյա նոր ծրագրով 30/06/2022 16:23 Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի 30/06/2022 16:16 Փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից ու տուրքերից 30/06/2022 16:03 Fly Arna-ն հայտարարել է «Cross Technics» ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին 30/06/2022 15:52 Կառավարությունը 353,559.4 միլիոն դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 30/06/2022 15:42 Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու մասին միջնորդությունը 30/06/2022 15:27 Նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար 30/06/2022 15:17 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 30/06/2022 15:08 Զինծառայող Մարտիրոս Քոչարյանին ևս 3 վիրահատություն է անհրաժեշտ. կառավարությունը 67,3 մլն դրամ հատկացրեց ՊՆ-ին 30/06/2022 15:02 Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցեր 30/06/2022 14:51 Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաները վաղը կմեկնեն ճամբար 30/06/2022 14:43 Տնտեսվարողներին պետական օժանդակության տրամադրումը երկարաձգվում է 6 ամսով 30/06/2022 14:31 Կվերականգնվի և կդյուրացվի ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը 30/06/2022 14:24 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին 30/06/2022 14:08 Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ 30/06/2022 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 30/06/2022 13:51 Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ 30/06/2022 13:34 Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 30/06/2022 13:22 Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ. շնորհակալություն, պարո՛ն Սարգսյան. ԱԺ նախագահ (Տեսանյութ) 30/06/2022 13:14 Ստացվել է Եգիպտոսում «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման թույլտվությունը 30/06/2022 13:05 Ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը. մարդն ասաց, որ չի գալու խորհրդարան ու դրեց մանդատը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 30/06/2022 12:55 Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող կինը վերադարձել է Հայաստան և կալանավորվել 30/06/2022 12:44 Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առանձնապես մեծ առաջընթաց չկա, Թուրքիան քաղաքական կամք չի ցուցաբերում. Ռուբեն Ռուբինյան 30/06/2022 12:34 «Արթո՛ւր, դավաճան, Արթո՛ւր, իջի ցած». Զոհված զինծառայողների ծնողները գլխավոր դատախազության դիմաց են (Տեսանյութ) 30/06/2022 12:25 Ադրբեջանը երկու անգամ հետաձգել է Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը. մոտ ապագայում հնարավոր է Գրիգորյան-Հաջիև հանդիպում 30/06/2022 12:17 Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք՝ ամեն ինչ շատ հեշտ է լինելու. 1,5 տարի ունենք՝ լուծումներ գտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին (Տեսանյութեր) 30/06/2022 12:08 «Դուք չեք զղջա ինձ առաջադրելու համար». ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը 30/06/2022 12:00 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ 30/06/2022 11:43 Բարձր թոշակ ու աշխատավարձ, 7% տնտեսական աճ. ինչ է սպասվում Հայաստանում 2023-2025 թվականներին (Տեսանյութ) 30/06/2022 11:28 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 30/06/2022 11:23 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք 30/06/2022 11:14 «Առանց փշաքաղվելու չի լինում լսել այս երգը». Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ որդուն նվիրված երգի մասին 30/06/2022 11:06 Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում ՀԿԵ-ի վագոններից մեկը հրդեհվել է 30/06/2022 10:58 ՌԴ քաղաքացին Մաշտոցի պողոտայում փորձել է ինքնասպան լինել 30/06/2022 10:53 Հուլիսի 27-ին Հայաստանի դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել 30/06/2022 10:52 «Ժողովուրդ». Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու 30/06/2022 10:45 Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը․ փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արագածոտնի մարզ 30/06/2022 10:43 «Հրապարակ». Ռուբեն Վարդազարյանը իր դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը հնարավոր է բողոքարկի 30/06/2022 10:34 Իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունն ապահովելու ԵԱՀԿ կարողությունը հարցականի տակ է. ՀՀ ԱԳ փոխնախարար 30/06/2022 10:25 «Հրապարակ». ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա և կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում 30/06/2022 10:21 Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է 30/06/2022 10:16 «Փաստ». Ինչն է դարձել Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման հիմնական պատճառը 30/06/2022 10:11 «Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված է սրվել 30/06/2022 10:01 «Փաստ». Իշխանություններն արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել. մանիպուլյացիայի «դասեր» են անցկացնում 30/06/2022 09:54 «Ժողովուրդ». Ի՞նչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո 30/06/2022 09:50 «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ 30/06/2022 09:41 «Փաստ». Որևէ խորքային հիմնավորում չի նշվել, թե ինչի համար ու ինչպես է «ծախսվելու» ԱՄՆ-ից ստանալիք 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհը 30/06/2022 09:34 «Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են 29/06/2022 20:50 Սուրեն Աղաջանյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է 29/06/2022 20:40 Բրիտանիայում կարծում են, որ Շոտլանդիան չի ցանկանա անջատվել իրենցից՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո 29/06/2022 20:30 Ցավազրկողները չարաշահել չի կարելի. դա կարող է բացասաբար ազդել աղեստամոքսային համակարգի վրա