19/05/2022 19:03
Մոլորակին կլիմայական աղետ է սպառնում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության 2021 թվականի տարեկան զեկույցից հստակ երևում է, որ մոլորակին կլիմայական աղետ է սպառնում, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Գլոբալ էներգետիկ համակարգը խախտված ու խաթարված է, դա մոտեցնում է կլիմայական աղետի հավանականությունը»,- ասել է Գուտերեշը։
«Ծովերի մակարդակի, օվկիանոսների ջրերի ջերմաստիճանի բարձրացման, ջերմոցային գազերի կոնցենտրացիայի, օվկիանոսների ջրերում թթվայնության աճի նոր, անհանգստացնող «ռեկորդներ» են սահմանվել 2021 թվականին»,- հավելել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ է արել արագացնել այլընտրանքային էներգետիկ համակարգին անցում կատարելուն ուղղված քայլերը՝ հիշեցնելով, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ են նաև քամին ու արևային էներգիան։ Նա կոչ է արել նաև արդիականացնել գործող էլեկտրացանցերը, եռապատկել ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
«Պետք է արագացնել անցումը վերականգնվող էներգետիկային, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասել է Անտոնիո Գուտերեշը։