19/05/2022 20:45
Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջանների ապագան կորոշեն այնտեղի բնակիչները․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջանների հետագա կարգավիճակի մասին հարցին՝ նշելով, որ այն կորոշվի բնակիչների կամարտահայտմամբ։
«Այդ շրջանների ապագան այնպիսին կլինի, ինչպիսին պատկերացնում են դրանց բնակիչները»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ վճռորոշ է լինելու հենց տեղի բնակիչների որոշումը։
«Առանց այդ շրջանների բնակիչների կամարտահայտման, առանց նրանց որոշման, թե ինչպես և ում հետ են ուզում նրանք ապրել ապագայում, ոչինչ չի արվի»,- ասել է Պեսկովը։