19/05/2022 20:31
«Կարծում եմ՝ թուրքական կողմը ճիշտ որոշում կկայացնի»․ ՌԴ փոխարտգործնախարարը՝ Թուրքիայի օդային տարածքով ռուսական ինքնաթիռների թռիչքների մասին
Ռուսաստանը ձգտելու է հասնել նրան, որ Թուրքիան բաց պահի իր օդային տարածքը դեպի Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ ռուսական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակ պահելը «չի դյուրացրել Սիրիայում ռազմաբազաների աշխատանքը»։
«Քննարկումները շարունակվում են, կարծում եմ՝ մեր թուրք գործընկերները ճիշտ որոշում կընդունեն»,- ասել է Բոգդանովը։
Նա հավելել է, որ Սիրիայում չլուծված խնդիրներ կան՝ վերաբերող այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին։
«Մենք ընդհանուր նպատակներ և աշխատանքի ընդհանուր ձևաչափ ունենք Սիրիայի հարցում՝ վերաբերող այդ երկրի տարածքում և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ներկայության բացառմանը»,- ասել է Բոգդանովը։