Հայկական «6 սկզբունքները»․ բանակցային հի՞մք, թե՞ դիվանագիտական արկածախնդրություն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

20/05/2022 12:00

Հայկական «6 սկզբունքները»․ բանակցային հի՞մք, թե՞ դիվանագիտական արկածախնդրություն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Երևանի և Բաքվի առաջ քաշած կետերին (սկզբունքներին)՝ փորձելով վերլուծել դրանց բովանդակությունը։

Հիմնադրամի փորձագիտական թիմն արձանագրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» խիստ անհամարժեք են` ինչպես բովանդակության, այնպես էլ դրանց միջազգային ընկալման ու միջնորդների արձագանքի տեսանկյունից։

Անդրադառնալով հայկական կողմի առաջ քաշած 6 կետերին, հարկ է նշել, որ՝

• Հայկական կողմը Ադրբեջանին ուղղված պատասխանը և սեփական 6 կետերը հանրայնացրեց ադրբեջանական սկզբունքների հրապարակումից միայն 2 ամիս անց, երբ արդեն իսկ իր համաձայնությունն էր տվել Բաքվի առաջարկներին և նույնիսկ դրանց հիման վրա մեկնարկել բանակցային գործընթացը։

• Նույնիսկ այս դեպքում գործ ունենք ոչ թե այդ 6 կետերի բառացի և հստակ շարադրման ու պաշտոնական հրապարակման, այլ ԶԼՄ-ների միջոցով դրանց ռուսերենից հայերեն թարգմանության հետ՝ համեմված այն ներկայացնող հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ Էդմոն Մարուքյանի մեկնաբանություններով։

• ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ն հրաժարվել է տրամադրել ադրբեջանական կողմին հայկական կողմի արձագանքի փաստաթուղթը՝ միայն հղում անելով Մարուքյանի հարցազրույցին։

Այսպիսով, ի՞նչ են իրենցից ներկայացնում Մարուքյանի հրապարակած 6 կետերը։

ԿԵՏ 1: Չնայած Մարուքյանի կամայական մեկնաբանություններին՝ անհասկանալի է, թե ինչպես կարելի 1-ին կետը, որտեղ զուտ նշվում են փաստաթղթերի փոխանցման ամսաթվերը, համարել առանձին առաջարկ, առավել ևս սկզբունք։ Սա զուտ դիվանագիտական գրագրության տարր է, որը որևէ բովանդակային նշանակություն չունի։

ԿԵՏ 2: Հայկական պաշտոնական պատասխանի 2-րդ կետում առկա է կոպիտ դիվանագիտական անգրագիտություն․ նախ այնտեղ չի նշվում, որ միջազգային կազմակերպության անդամակցությունը էականորեն տարբերվում է երկկողմ համաձայնագրերից։ Խեղաթյուրված ձևով է ներկայացվում ԱՊՀ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության գործընթացը, կարծես դա տեղի է ունեցել միաժամանակ, կոնկրետ փաստաթղթի ստորագրմամբ և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմամբ, մինչդեռ իրականությունն այլ է․ ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրել են Ուկրաինան, Բելառուսն ու Ռուսաստանը, ԱՊՀ-ին միանալու որոշումը Հայաստանն ու Ադրբեջանը կայացրել էին ավելի ուշ՝ Ալմաթիի հռչակագրի ստորագրմամբ, իսկ Հայաստանը, ԱՊՀ ստեղծման պայմանագիրը վավերացնելով, դրան պաշտոնապես միացել է 1992թ. փետրվարին, Ադրբեջանը՝ 1993թ. սեպտեմբերին։ Բացի այդ, ոչ միայն անտեսվում է ԱՊՀ ստեղծման համաձայնագրում, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրության մեջ ինքնորոշման իրավունքի սկզբունքի առկայության փաստը՝ ընդգծելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, այլև չեն հիշատակվում ԱՊՀ համաձայնագրի վավերացման ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդի վերապահումները։ Այդ վերապահումները կապված էին ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի խնդիրը ավելի ընդգծելու և հստակեցնելու հետ, և փաստացիորեն այդ համաձայնագիրը ՀՀ համար ուժի մեջ էր մտել այդ վերապահումներով։

ԿԵՏ 3: 3-րդ կետում առկա են ընդհանուր ձևակերպումներ ԼՂ հայության անվտանգության երաշխիքների, իրավունքների, ազատությունների և կարգավիճակի մասին։ Ինչպես տեսնում ենք, շատ կոնկրետ և հստակ ազգերի ինքնորոշման իրավունքի և ազատ կամարտահայտման միջոցով կարգավիճակի հստակեցման փոխարեն օգտագործվում են շատ ընդհանրական ձևակերպումներ։ Բազմիցս նշվել է, որ նման անորոշության պարագայում Ադրբեջանը կարող է այդ իրավունքները մեկնաբանել շատ տարբեր ձևերով՝ ընդհուպ կյանքի իրավունքից մինչև մշակութային ինքնավարություն, իսկ կարգավիճակը կարող է առավել կամայական մեկնաբանությունների արժանանալ, ընդ որում՝ Ադրբեջանի կազմում։ Անվտանգության երաշխիքներն էլ, առանց հստակեցման, կարող են ենթադրել խաղաղապահ առաքելությունից մինչև Ադրբեջանի կողմից ինչ-ինչ բանավոր կամ գրավոր երաշխիքներ, որոնք ցանկացած պահին կարող են առ ոչինչ դառնալ՝ հաշվի առնելով անցյալի փորձն ու ներկայիս պրակտիկան։

ԿԵՏ 4: 4-րդ կետում հղում է կատարվում նախկինում ստորագրված փաստաթղթերին և փորձ է արվում դա մեկնաբանել իբրև գերիների վերադարձի, հաղորդակցությունների բացման պահանջ։ Նախ, անհասկանալի է, թե ինչպես կարելի է որպես սկզբունք դիտարկել արդեն ստորագրված հայտարարությունները։ Հատկանշական է, որ Ադրբեջանը իր ներկայացրած 5 կետերում շատ կոնկրետ ձևակերպել է իր սկզբունքներն ու նախապայմանները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության վերաբերյալ, հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է հայկական կողմը զուտ հղում կատարում այս կամ այն հայտարարությանը և ոչ թե կոնկրետ առաջ քաշում իր սկզբունքները, ընդ որում՝ նույնիսկ գերիների հետ կապված հումանիտար բնույթի հարցում։

ԿԵՏ 5: Այս կետում հղում է կատարվում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար փաստաթղթերի՝ մեկնաբանելով, թե այդպիսով հայկական կողմը բարձրացրել է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը և հայկական կողմի շահերից բխող այլ սկզբունքներ։ Համեմատության համար, Ադրբեջանը կոնկրետ շեշտում է տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ոչ թե ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ ծավալուն փաստաթղթեր՝ հնարավորինս նեղացնելով իր առաջարկած սկզբունքների մեկնաբանման դաշտը։ Ակնհայտ է, որ այսպիսով Ադրբեջանին խուսանավելու և այս կետերը կամայական մեկնաբանելու դիվանագիտական սողանցք է թողնվում։

ԿԵՏ 6: Ինչպես առաջին կետի դեպքում, 6-րդ կետը, որտեղ նշվում է բանակցությունների կազմակերպման համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու մասին, նույնպես հնարավոր չէ համարել սկզբունք կամ առաջարկ, որովհետև այն զուտ փաստի արձանագրում է, որը չի կարող համարվել որպես հետագա բանակցությունների հիմք։ Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մեկնաբանությունն առ այն, որ հայկական կողմի ներկայացրածը նույնիսկ սկզբունքներ էլ չեն, հեռու չէ իրականությունից։
Մարուքյանն իր խոսքում մի քանի անգամ այս 6 կետերն անվանում է սկզբունքներ, այնուհետև հավելում, որ «Բրյուսելում իրենք համաձայնել են այդ փաստաթղթերով սկսել բանակցությունները»։ Այս հայտարարությունը հիմնազուրկ է, որովհետև ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ միջնորդները չեն հաստատել, որ բանակցությունները սկսվելու են, այդ թվում՝ հայկական կողմի 6 կետերի հիման վրա, դրա մասին ոչինչ չի նշվում նաև Բրյուսելի հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։ Ավելին, ՀՀ արտգործնախարար Միրզոյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ մինչ այժմ Ադրբեջանի կողմից հայկական կողմի առաջարկած կետերի վերաբերյալ դրական արձագանք չի եղել։ Փոխարենը միջնորդ երկրները, մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը, քանիցս արձանագրել են որպես բանակցությունների հիմք Ադրբեջանի կողմից ներկայացված 5 սկզբունքների և դրա վերաբերյալ հայկական կողմի դրական արձագանքի փաստը։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկ-սկզբունքները դիվանագիտական տեսանկյունից կազմված են բավական գրագետ, առավելագույնս բխում են միջազգային իրավունքից, շատ հստակ են և որոշակի։ Ավելին, այդ կետերում արտացոլված են Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր առանցքային հարցերը՝ շատ որոշակի և առանց երկիմաստության։ Օրինակ, դրանցում 2 անգամ նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, մեկ անգամ՝ տարածքային պահանջների բացակայության սկզբունքը։ Ադրբեջանը խոսում է նույնիսկ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքից՝ սակայն այն ուղղակիորեն կապելով տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Ադրբեջանն իր ձևակերպումները կազմել է այնպես, որ մի կողմից Հայաստանի կողմից դրանց ընդունումը՝ որպես բանակցությունների հիմք, Բաքվին հնարավորություն է տալիս ի սկզբանե գործընթացը տանել սեփական օրակարգով, մյուս կողմից՝ բավական բարդ իրավիճակում է դնում հայկական կողմին, քանի որ դրանց մերժումը կարող է մեկնաբանվել որպես միջազգային իրավունքի որոշ սկզբունքներից հրաժարում։ Հետևաբար, շատ կարևոր էր, որ հայկական կողմը հանդես գար համարժեք, նույնքան հիմնավոր և բանակցային գործընթացի մեկնարկում հավասարակշռության վերականգնմանը միտված բանաձևերով։ Ցավոք, հայկական կողմի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» ոչ միայն չեն նպաստում այդ հավասարակշռության վերականգնմանը, այլ ավելի են խճճում մեր բանակցային դիրքերը։

Այսպիսով, նախ հայկական կողմը հապճեպ հայտարարելով, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իր համար ընդունելի են, առանց հաշվի առնելու սեփական առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, ի սկզբանե թույլ է տվել կոպիտ դիվանագիտական սխալ՝ Ադրբեջանին հնարավորություն տալով բանակցային գործընթացը տանել բացառապես սեփական օրակարգով, հայկական առաջարկները մղելով երկրորդ պլան։ Այնուհետև, ներկայացնելով խիստ անորոշ և դիվանագիտորեն ոչ պատշաճ ձևակերպված առաջարկներ, հայկական կողմն ավելի է հեշտացրել Ադրբեջանի գործը, այդ թվում՝ ավելի հիմնավոր դարձնելով վերջինիս դիրքորոշումը միջնորդների և միջազգային հանրության շրջանում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը