20/05/2022 16:42
Մենք բարձր ենք գնահատում, որ Հայաստանը ՍԵՊԱ-ն ընդունում է որպես բարեփոխումների գործընթացի հիմք. ԵՄ դեսպան
Մենք բարձր ենք գնահատում, որ Հայաստանը ՍԵՊԱ-ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ խմբ.) ընդունում է որպես բարեփոխումների գործընթացի հիմք, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Եթե ունեք պատերազմ, տրավմատիզացված բնակչություն, ժամանակ է պահանջվում, և լավ կլինի մի փոքր հետ կանգնել՝ տեսնելու, թե ինչի ենք հասել և քննարկել, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացը։
Մենք պետք է իրականացնենք կոնկրետ բարեփոխումներ՝ տնտեսական, տարածշրջանային, քաղաքական ոլորտներում։ Մենք դա պետք է անենք միասին՝ ՄԱԿ-ի համակարգի ներսում, որովհետև կայուն զարգացման նպատակները ուղեցույց են, թե ինչպես մենք կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը», - ասաց ԵՄ դեսպանը։