20/05/2022 20:55
«ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի ակտիվացմանը»․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի վերջին նշվող տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, հայտնում է «Ինտեֆաքս Ադրբեջան»-ը։
Ուղերձում Բայդենը նշել է, թե Ադրբեջանը «մեծ ներդրում ունի ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում»։
«․․․ Ադրբեջանի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնության ցուցաբերումը կարևոր ազդակներ են։ Մենք գնահատում ենք նաև ձեր նշանակալից ներդրումը ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում»,- նշել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ հաստատելու գործընթացի ակտիվացմանը։
«ԱՄՆ-ն պատրաստ է պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական, տրանսպորտային և միջանձնային կապերի հաստատմանը, ինչը բարգավաճելու հնարավորություն կտա ամբողջ Կովկասին և Անդրկասպյան տարածաշրջանին»,- նշված է Բայդենի ուղերձում։