20/05/2022 19:56
«Ռուսաստանի հարևան երկրներն սկսել են գիտակցել իրենց տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության իրական վտանգը»․ Կոսաչով
Ռուսաստանը կկանխի երրորդ երկրներում կենսաբանական զենք մշակելու ամերիկյան ծրագրերը, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Կոսաչովը։
«Այն, ինչն ամերիկացիներին մեկ անգամ հաջողվել է անել Ուկրաինայի տարածքում, ոչ մի դեպքում չպետք է թույլատրվի իրականացնել մեկ այլ երկրում»,- ասել է Կոսաչովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի հարևան երկրներում սկսել են գիտակցել ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության իրական վտանգի և սպառնալիքների ամբողջ ծավալը։
«Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության 4 հուշագիր է կնքել Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենիայի հետ։ Մեր մյուս 4 հարևանների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի հետ նման փաստաթղթեր են մշակվում և մոտ են ավարտին»,- Կոսաչովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։