20/05/2022 21:08
Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հարցը
Հարավային Կորեայի ԱԳ նախարար Պակ Չինը հայտարարել է, որ Սեուլն ու Վաշինգտոնը խորհրդակցություններ են անցկացնում՝ Ուկրաինային հարավկորեական զենք ու զինատեսակներ հատկացնելու հարցի շուրջ։ Քննարկվում են տարբերակներ։
«Այժմ մենք խորհրդակցություններ ենք անցկացնում ԱՄՆ-ի հետ, քննարկում ենք տարբերակները։ Այս պահին դժվար է հստակ ինչ-որ բան ասելը, քանի որ խորհրդակցությունները շարունակվում են»,- ասել է նա՝ MBC հեռուստաալիքի եթերում։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ժամանել է Հարավային Կորեա․ նախատեսված է նրա հանդիպումն այդ երկրի նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։
Հարավային Կորեայի նախորդ կառավարությունը մերժում էր Կիևին զենք տրամադրել՝ փոխարենը հատկացնելով հումանիտար օգնություն և այլ միջոցներ։