Ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ․ Սահմանափակող միջոցներն զգալիորեն ազդում են տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա․ Մհեր Գրիգորյան

20/05/2022 20:30

Ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ․ Սահմանափակող միջոցներն զգալիորեն ազդում են տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա․ Մհեր Գրիգորյան


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգի շրջանակներում մասնակիցները քննարկել են ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով․

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Նիստի հարգելի մասնակիցներ․

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել ղազախական կողմին ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդում նախագահության մեկնարկի կապակցությամբ և հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը փոխգործակցելու՝ ի շահ համագործակցության հետագա զարգացման։ Հարգելի Ալիխան Ասխանի, Դուք միշտ կարող եք ապավինել մեր աջակցությանը:

Այսօրվա հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային տնտեսական վերափոխումների և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումների համատեքստում, որոնք չեն կարող չազդել ԱՊՀ տարածքում տնտեսական կայունության և մեր պետությունների ֆինանսական բարեկեցության վրա։

Հայկական կողմը մեծապես կարևորում է տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հնարավոր համակարգված գործողությունների վերաբերյալ մտքերի փոխանակումը, մենք քաջ ծանոթ ենք շրջափակման քաղաքականության հետևանքներին։

Հայաստանի և ԱՊՀ երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է և առաջին տեղում է և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալներով։ Ռուսական ներդրումներն ընդհանուր առմամբ խոշորագույնն են մեր երկրում։ Ակնհայտ է, որ ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ։ Սահմանափակող միջոցների ներդրումն արդեն իսկ զգալիորեն ազդում է մեր տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա։ Զգացվում է նաև բացասական ազդեցություն արտահանման վրա և մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատում։

Հարգելի գործընկերներ,

Նման իրավիճակում, իհարկե, պետք է մտածել նաև նոր հնարավորությունների մասին։ Այս համատեքստում կարևոր է կարծիքների փոխանակումը ինչպես կտրուկ փոփոխվող հանգամանքներին մեր երկրների տնտեսությունների ադապտացման, այնպես էլ ֆինանսական և տնտեսական ռիսկերը նվազագույնի հասցնելուն և տնտեսական հավասարակշռության վերականգնմանն ուղղված հնարավոր համատեղ գործողությունների վերաբերյալ։

Միաժամանակ անհրաժեշտ է ծայրահեղությունների մեջ չընկնել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տնտեսությունների մեկուսացմանը համաշխարհային գործընթացներից։

Վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը կառուցողական երկխոսության մեջ բխում է ԱՊՀ պետությունների քաղաքացիների շահերից։

Ինչ վերաբերում է այսօրվա նիստի օրակարգային փաստաթղթերի փաթեթին, ապա նշեմ, որ, անկասկած, բարձր տեխնոլոգիաների զարգացումն առանցքային դեր է խաղում մեր պետությունների մրցունակության, արդյունավետության և բարեկեցության բարձրացման գործում։

Տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլորտներում մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Այս տեսանկյունից կարևոր եմ համարում տեղեկատվական անվտանգության ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով այս տարվա մարտին լրացուցիչ խորհրդակցությունների ընթացքում համաձայնեցված փոխադարձ ընդունելի ձևակերպումները։

ԱՊՀ մասնակից պետությունների հետ գիտական հարաբերությունները շարունակում են զարգանալ հիմնարար և կիրառական հետազոտությունների ոլորտում։ ԱՊՀ շրջանակներում տարբեր գիտատեխնիկական ոլորտներում իրականացվում են մի շարք համատեղ նախագծեր, որոնք արտացոլում են ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների համագործակցության բարձր մակարդակը։

Վստահ եմ, որ «ԱՊՀ մասնակից պետությունների միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրումը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի՝ գիտության, տեխնոլոգիաների, նորարարության զարգացման ժամանակակից միտումներին, ինչպես նաև այս ոլորտում լավագույն համաշխարհային փորձին համահունչ:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներում երիտասարդների ներուժի օգտագործումը խրախուսելու և մեր պետությունների երիտասարդ սերնդի միջև կապերի ամրապնդման դիրքերից։ Այս համատեքստում մենք աջակցում ենք «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մշակմանը և ընդունմանը, որն ուղղված է երիտասարդ սերնդի ներգրավմանը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում կայուն զարգացման նախագծերի և ծրագրերի իրականացմանը մասնակցելու միջոցով:

Հայկական կողմը աջակցում է նաև խաղողագործության և գինեգործության հետագա զարգացման համար համագործակցության հայեցակարգի ընդունմանը, որն ուղղված է այս մրցակցային ուղղության կայուն զարգացման համար գրավիչ ներդրումային միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այս ոլորտում համագործակցությունը ոչ միայն կնպաստի գինեգործության աշխարհագրության ընդլայնմանը, ներքին շուկայում հայրենական արտադրանքի ծավալների ավելացմանը, այդ թվում՝ գինու տուրիզմի, զբոսաշրջանյին երթուղիների և հարակից ենթակառուցվածքների զարգացմանը, այլև ագրոարդյունաբերական համալիրի այս հատվածը կբարձրացնի զարգացման որակապես նոր մակարդակի՝ ավելացնելով գինեգործական արտադրանքի մասնաբաժինը արտահանման բաղադրիչում։

Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ՝ տնտեսությունների կայունության բարձրացման և մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հաջող և արդյունավետ կլինեն։

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում պետք է ասեմ, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունների խստիվ կատարմանը։

Մի շարք չլուծված խնդիրների շարքում ամենասուրը հայ ռազմագերիների և այլ անձանց հարցն է, որոնք պահվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետո, որը հնարավոր է եղել կանգնեցնել Ռուսաստանի միջնորդական ջանքերի և ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման շնորհիվ։ Միայն ադրբեջանական կողմի հաստատած տվյալների համաձայն՝ 38 հայ զինվորական և քաղաքացիական անձինք դեռևս գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ հակառակ ստանձնած պարտավորություններին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների խախտում է։

Ադրբեջանական կողմի հնչեցրած հինգ սկզբունքների մասով պետք է նշեմ, որ հայկական կողմն ի պատասխան հայտարարել է վեց կետ լրացնող սկզբունքներով, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, և հայկական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջխաղացման գործում»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:08 Զինծառայող Մարտիրոս Քոչարյանին ևս 3 վիրահատություն է անհրաժեշտ. կառավարությունը 67,3 մլն դրամ հատկացրեց ՊՆ-ին Այսօր, 15:02 Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցեր Այսօր, 14:51 Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաները վաղը կմեկնեն ճամբար Այսօր, 14:43 Տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության տրամադրումը երկարաձգվում է 6 ամսով Այսօր, 14:31 Կվերականգնվի և կդյուրացվի ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը Այսօր, 14:24 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին Այսօր, 14:08 Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 13:51 Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ Այսօր, 13:34 Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Այսօր, 13:22 Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ. շնորհակալություն, պարո՛ն Սարգսյան. ԱԺ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:14 Ստացվել է Եգիպտոսում «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման թույլտվությունը Այսօր, 13:05 Ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը. մարդն ասաց, որ չի գալու խորհրդարան ու դրեց մանդատը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:55 Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող կինը վերադարձել է Հայաստան և կալանավորվել Այսօր, 12:44 Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առանձնապես մեծ առաջընթաց չկա, Թուրքիան քաղաքական կամք չի ցուցաբերում. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 12:34 «Արթո՛ւր, դավաճան, Արթո՛ւր, իջի ցած». Զոհված զինծառայողների ծնողները գլխավոր դատախազության դիմաց են (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ադրբեջանը երկու անգամ հետաձգել է Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը. մոտ ապագայում հնարավոր է Գրիգորյան-Հաջիև հանդիպում Այսօր, 12:17 Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք՝ ամեն ինչ շատ հեշտ է լինելու. 1,5 տարի ունենք՝ լուծումներ գտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին (Տեսանյութեր) Այսօր, 12:08 «Դուք չեք զղջա ինձ առաջադրելու համար». ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը Այսօր, 12:00 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ Այսօր, 11:43 Բարձր թոշակ ու աշխատավարձ, 7% տնտեսական աճ. ինչ է սպասվում Հայաստանում 2023-2025 թվականներին (Տեսանյութ) Այսօր, 11:28 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 11:23 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք Այսօր, 11:14 «Առանց փշաքաղվելու չի լինում լսել այս երգը». Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ որդուն նվիրված երգի մասին Այսօր, 11:06 Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում ՀԿԵ-ի վագոններից մեկը հրդեհվել է Այսօր, 10:58 ՌԴ քաղաքացին Մաշտոցի պողոտայում փորձել է ինքնասպան լինել Այսօր, 10:53 Հուլիսի 27-ին Հայաստանի դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել Այսօր, 10:52 «Ժողովուրդ». Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու Այսօր, 10:45 Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը․ փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արագածոտնի մարզ Այսօր, 10:43 «Հրապարակ». Ռուբեն Վարդազարյանը իր դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը հնարավոր է բողոքարկի Այսօր, 10:34 Իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունն ապահովելու ԵԱՀԿ կարողությունը հարցականի տակ է. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 10:25 «Հրապարակ». ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա և կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում Այսօր, 10:21 Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է Այսօր, 10:16 «Փաստ». Ինչն է դարձել Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման հիմնական պատճառը Այսօր, 10:11 «Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված է սրվել Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանություններն արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել. մանիպուլյացիայի «դասեր» են անցկացնում Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ի՞նչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ Այսօր, 09:41 «Փաստ». Որևէ խորքային հիմնավորում չի նշվել, թե ինչի համար ու ինչպես է «ծախսվելու» ԱՄՆ-ից ստանալիք 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհը Այսօր, 09:34 «Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են 29/06/2022 20:50 Սուրեն Աղաջանյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է 29/06/2022 20:40 Բրիտանիայում կարծում են, որ Շոտլանդիան չի ցանկանա անջատվել իրենցից՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո 29/06/2022 20:30 Ցավազրկողները չարաշահել չի կարելի. դա կարող է բացասաբար ազդել աղեստամոքսային համակարգի վրա 29/06/2022 20:20 ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը, անկախ ՀՀ գործող իշխանությունների ամոթալի ու պարտվողական կեցվածքից, շարունակելու է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները․ հայտարարություն 29/06/2022 20:11 Դիտարկվում է Հյուսիսային Օսիայում մաքսային անցակետ կառուցելու հարցը 29/06/2022 20:00 Կվինկեի այտուց. սննդային, դեղորայքային ալերգիաների հետևանք. ախտանշանները, բուժումը 29/06/2022 19:53 Ընդդիմությունը լիներ, թե չլիներ, հավաքվելու էին, իրենց սրտի թեկնածուին գլխավոր դատախազ ընտրեին. Քրիստինե Վարդանյան 29/06/2022 19:45 ԱԺ կոչվող «բալագանում» «ընտրություն» ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի. իրավապաշտպան 29/06/2022 19:37 ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուներ է առաջադրել․ նրանց լսել են ՔՊ խմբակցության անդամները 29/06/2022 19:30 Անաֆիլակտիկ շոկ. ախտանշանները, առաջին օգնություն 29/06/2022 19:20 ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանում ստացված վարորդական վկայականները ճանաչելու նախագիծը 29/06/2022 19:10 Համագործակցության 5-ամյա համաձայնագիր է ստորագրվել․ ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 120 միլիոն դոլարի դրամաշնորհ 29/06/2022 19:00 Կաղամբի օգտակար հատկությունները, հակացուցումները 29/06/2022 18:47 Թուրքիան շարունակում է «Բայրաքթարներ»-ով զինել ուկրաինական բանակը 29/06/2022 18:34 Ստեփան Գրիգորյանը, Տարոն Հովհաննիսյանը, Գևորգ Մելիքյանը, Ջոնի Մելիքյանը, Բենիամին Պողոսյանը Վրաստանում հանդիպել են ադրբեջանցի փորձագետների հետ 29/06/2022 18:22 Դատապարտյալները փորձել են ապօրինի ձեռք բերել «Հերոին» տեսակի թմրամիջոց. գործը դատարանում է 29/06/2022 18:10 Թրոմբոզ. ախտանշանները, բուժումը 29/06/2022 18:05 ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոչլան է 29/06/2022 17:54 «Ազգին և՛ այլընտրանքային ծրագիր, և՛ ստվերային կառավարություն, և՛ նույնիսկ վարչապետի թեկնածուի անուն պետք է տանք»․ Էդուարդ Շարմազանով 29/06/2022 17:42 Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ․ որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են, իսկ ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են․ հայտարարություն 29/06/2022 17:31 Իրենք` իրենց քվեն, իրենց գլխավոր դատախազը. Գեղամ Մանուկյան 29/06/2022 17:22 ՔՊ-ն Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազ 29/06/2022 17:09 Վարդենիս - Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին կառավարությունը մենակ է թողել․ մեր հայրենակիցները ծանր վիճակում են՝ արդեն մոտ 1,5 տարի․ Թագուհի Թովմասյան 29/06/2022 16:56 «ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով»․ «Լույս» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումները 29/06/2022 16:43 Եղիշե Մելիքյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ 29/06/2022 16:29 Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2022թ. հունվարից համարվում են ԱԱՀ վճարող. ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ 29/06/2022 16:22 Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների 29/06/2022 16:16 Գործարկվելու է Ուջան բնակավայրի շչակը 29/06/2022 16:07 Կոշ բնակավայրում շչակ է գործարկվելու 29/06/2022 16:00 Տղամարդը կալանավորվել է կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրան մահ պատճառելու մեղադրանքով 29/06/2022 15:50 Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր 29/06/2022 15:39 ՔՊ-ն ներկայացնում է նաև ընդդիմության ընտրողներին. Հայկ Կոնջորյան (Տեսանյութ) 29/06/2022 15:31 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վենսան Բրակոնյեի հետ 29/06/2022 15:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված 29/06/2022 15:17 Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը 29/06/2022 15:08 Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի 29/06/2022 15:03 Լիճք բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 29/06/2022 14:53 Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ 29/06/2022 14:48 Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 29/06/2022 14:44 ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն դրամի վնաս 29/06/2022 14:40 Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր 29/06/2022 14:36 Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը 29/06/2022 14:31 ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է. Դատախազությունը հաղորդում է ներկայացրել 29/06/2022 14:28 ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին 29/06/2022 14:23 Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը 29/06/2022 14:15 Հիմա մտածելու են՝ «էս ի՞նչ ա խոսում». Աննա Վարդապետյանը խոսեց «գողականներից» (Տեսանյութ) 29/06/2022 14:06 Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել նախարարությունների առջև․ Սուրեն Պարսյան 29/06/2022 13:56 Արցախում անհետ կորած է 33 զինծառայող, 20 քաղաքացիական անձ. բանակցում են աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու համար 29/06/2022 13:44 Հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս չունենք. օրինականության խախտման վրա աչք չի փակվելու. Գլխավոր դատախազի թեկնածու (Տեսանյութ) 29/06/2022 13:27 Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին 29/06/2022 13:17 Քաշքշուկ՝ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ․ ծնողները ՌԴ դեսպանի հետ հանդիպում են պահանջում (Aravot.am) 29/06/2022 13:09 Հայաստանում բնապահպանական ամառային դպրոց կկազմակերպվի 29/06/2022 13:02 Սպիտակի բուժկենտրոնը համալրվել է գույքով և սարքավորումներով. աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից 29/06/2022 12:53 Արցախի իշխանությունների հետ քննարկվել է այլընտրանքային ճանապարհների հարցը․ Նախագահի մամուլի քարտուղար 29/06/2022 12:40 Խոստումներ կյանքում չեմ տալիս. իմ փոխարեն խոսում է կենսագրությունը. Գլխավոր դատախազի թեկնածու (Տեսանյութ) 29/06/2022 12:30 Արցախի նախագահը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել 29/06/2022 12:23 Ինձ մեղադրում են, որ չեմ աշխատել դատախազության համակարգում. գլխավոր դատախազի դիրքը կամք է թելադրում. Աննա Վարդապետյան 29/06/2022 12:14 Առաջին Buissup Hackathon-ը՝ հուլիսի 9-10-ին. Միջոցառումը կանցնի միաժամանակ 4 քաղաքում 29/06/2022 12:08 Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն օգնել են կանխարգելել 19,8 միլիոն մարդու մահ աշխարհի 185 երկրներում 29/06/2022 11:56 Հասկանում եմ՝ շատ դժվար է մերժել, բայց խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են. Աննա Վարդապետյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը