20/05/2022 17:10
Շոյգուն հայտարարել է, որ Լուգանսկը մոտ ժամանակներում կազատագրվի
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական զինված ուժերի խմբերը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ շարունակում են ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին», - հայտնել է նա։
Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը, փորձելով հետաձգել ռուսական զորքերի առաջխաղացումը, տեղի բնակիչներին բաց չեն թողնում քաղաքներից, ավաններից և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան։
«Ցամաքում պարտություն կրելով, Կիևի վարչակարգը ձգտում է որոշ ոլորտներում կարճաժամկետ հաջողություններ ունենալ՝ դրանք ներկայացնելով իբրև հիմնական», - ընդգծել է նախարարը։