Պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսություն․ հիվանդությու՞ն, հոգեվիճա՞կ, թե՞ կենսակերպ

21/05/2022 19:10

Պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսություն․ հիվանդությու՞ն, հոգեվիճա՞կ, թե՞ կենսակերպ


Սուտը նրանց կյանքի կրեդոն է, նրանք խաբում են ամեն քայլափոխի, նրանց համար չկա սահմանագիծ ստի և իրականության միջև։ Նրանց կոչում են պաթոլոգիական ստախոսներ․ մարդիկ, ում համար խաբելը կենսակերպ է, սուտը՝ «զենք», ճշմարտությունը՝ «թշնամի»։

Ինչո՞ւ են մարդիկ կյանքի ընթացքում վերածվում ստախոսների, ստից ու խաբեությունից հայտնվում նույնպիսի կախվածության մեջ, ինչպիսի կախվածություն ունեն խաղամոլները, թմրամոլներն ու անհույս հարբեցողները։ 

Հոգեբաններն ու հոգեբույժներն այս հարցի շուրջ բանավիճում են երկար տարիներ։ Մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ պաթոլոգիական ստախոսությունը հոգեկան բարդ խանգարումների՝ սահմանային անձնային խանգարման, սոցիոպատիայի՝ հակասոցիալական անձնային խանգարման կամ նարցիսիզմի ախտանիշ է։ Մի մասն էլ համոզված է, որ պաթոլոգիական ստախոսությունն ինքն իրենով շեղում է, խանգարման առանձին տեսակ։ Կա նաև մեկ այլ տեսակետ՝ այն պարզապես կախվածություն է․ նույնպիսին, ինչպիսին ունի հարբեցողը՝ խմիչքից, թմրամոլը՝ թմրադեղերից։

Որքան էլ մասնագիտական տեսակետները տարբեր լինեն, փաստը մեկն է՝ կան մարդիկ, որոնք անընդհատ ստում են․ «խրոնիկ» ստախոսներ են, և այս երևույթը նրանց ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, դառնում նրանց երկրորդ, իսկ գուցե նաև՝ հիմնական էությունը։

Թվում է՝ կյանքում հեշտ է սուտը տարբերել ճշմարտությունից։ Իրականում, սակայն պաթոլոգիական ստախոսներին բացահայտելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք տարիների ընթացքում «վարպետանում են»։

Պաթոլոգիական ստախոսներն առաջնորդվում են ներքին մոտիվացիայով, նրանք չեն ստում՝ արտաքին գործոնների ազդեցությամբ։ Այլ կերպ ասած՝ խաբում են՝ ոչ թե խուսափելու համար ճշմարտության «դառը» հետևանքներից, այլ պարզապես «սպորտային հետաքրքրություն» են ցուցաբերում։

Պաթոլոգիական ստախոսներին առաջին հայացքից կամ հարաբերությունների սկզբնական փուլում գրեթե անհնար է բացահայտելը, հատկապես, որ պաթոլոգիական ստախոսությունից բացի, կա նաև կոմպուլսիվ սուտ հասկացությունը կամ կան նաև կոմպուլսիվ ստախոսներ։

Պաթոլոգիական ստախոսները սովորաբար հետաքրքիր, խելացի, շփվող, հմայիչ մարդիկ են։ Նրանց իրական դեմքը բացահայտվում է միայն ժամանակի ընթացքում, երբ հարաբերությունները երկար են ձգվում։ Անվերջանալի ստերն, ի վերջո, խնդիրներ են առաջացնում սիրային հարաբերություններում, ընտանիքում, աշխատանքում, ընկերական շրջապատում։

Կոմպուլսիվ ստախոսները կամ կոմպուլսիվ սուտն իրենց առանձնահատկություններն ունեն։ Ինչու՞մ են արտահայտվում տարբերությունները․

Պաթոլոգիական ստախոսները խաբում են՝ հետապնդելով կոնկրետ նպատակ, հոորինում են աներևակայելի պատմություններ, որոնք անընդհատ լրացնում են նոր մանրամասներով, հավատում են իրենք իրենց հորինած ստին, տարակուսում են, երբ իրենց կասկածում են սուտ խոսելու մեջ, ստում են՝ սեփական հեղինակությունը բարձրացնելու, սեփական անձն ավելի կարևոր ցույց տալու նպատակով, վատ չեն զգում կամ չեն կարմրում ստելիս։

Կոմպուլսիվ ստախոսներն իրենց պարտքն են համարում սուտ խոսել կամ այն պատճառով, որ այլ կերպ պարզապես չեն կարող վարվել, կամ այն պատճառով, որ ճշմարտությունը պարզապես ձեռնտու չէ։ Նրանք հաճախ ստում են նաև անհասկանալի պատճառներով, առանց որևէ հետին շահ հետապնդելու․ ոտքի վրա աներևակայելի պատմություններ են հորինում՝ առանձնապես շատ չմտահոգվելով՝ որքանով են դրանք ճշմարտացի թվում։ Սուտը գերադասում են ճշմարտությունից՝ համոզված լինելով, որ դիմացինը հենց այդ սուտն է ցանկանում լսել։ Որպես կանոն, զգում են, երբ իրենց չեն վստահում, իսկ երբ բացահայտվում են, խոստովանում են, որ սուտ են խոսել ու մոլորեցրել են։

Այս տարբերությունները, սակայն, շատ դեպքերում պայմանական են, քանի որ ստախոսները հեշտությամբ են փոխում իրենց դիմակները։

Ինչո՞վ է պայմանավորված որոշ մարդկանց այսպիսի վարքը։ Ակնհայտ կեղծ տեղեկություններ հայտնելու հակման հստակ պատճառները գիտականորեն սահմանված չեն, սակայն փաստ է այն, որ այսպիսի վարքագիծը պայմանավորված է մի շարք գործոններով․ ամեն ստախոսի մոտ այս հատկանիշների «փունջը» յուրահատուկ է։

Ամենատարածված պատճառներից են՝ անձնային խանգարումները․ ամեն քայլափոխին սուտ խոսելը կարող է հոգեկան խանգարման ախտանիշ լինել։

Ուղեղի առանձնահատկությունները․ մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ պաթոլոգիական ստախոսների ուղեղում անոմալիաներ կան։ Որոշ հետազոտությունների արդյունքում էլ հայտնաբերվել է, որ պաթոլոգիկ ստախոսների 40 տոկոսի մոտ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ կան, որոնք առաջացել են էպիլեպսիայի, գլխի տրավմաների կամ կյանքի ընթացքում տարած վտանգավոր վիրուսների, ինֆեկցիաների հետևանքով։

Պատճառներից մեկն էլ վատ դաստիարակությունն է։ Եթե ծնողները մեծ ջանքեր չեն գործադրում վաղ տարիքից երեխային բացատրելու՝ ինչն է լավ ու ինչը՝ վատ, երեխայի համար ստելը նորմի է վերածվում։ Պատժվելուց խուսափելու համար անդադար ստելու սովորությունը նրան կարող է ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում։

 Հոգեբանները մեկ այլ հասկացություն էլ են առանձնացնում՝ «քիմիական կախվածությունը»։ Թմրամոլներն ու հարբեցողները հաճախ են ստում, որպեսզի թաքցնեն իրենց խնդիրն ու խորամանկությամբ գումար շորթեն։ Ընթացքում նրանց խիղճն «անջատվում» է։ Այս երևույթը, երբ ստելիս խիղճը բացարձակապես չի տանջում, հատուկ է նաև պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսներին։

 Կան նաև այլ հոգեբանական խնդիրներ․ խրոնիկ ստախոսները հաճախ տառապում են դեպրեսիայով, անընդհատ իրենց ուղեկցող տագնապի զգացողություն ունեն, կարող են տառապել նաև օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ, ինչը հոգեկան հիվանդության տեսակ է։ Բայց կարևոր է նաև հիշել, որ այսպիսի խանգարմամբ տառապող ամեն մարդ չէ, որ պաթոլոգիական ստախոս է։

 Ինչպե՞ս վարվել ստախոների հետ, եթե արդեն հասկացել եք նրանց էությունը։

Թվում է՝ ամենադյուրին տարբերակը պարզապես հարաբերությունները խզելն է․ հատկապես սոցիոպատներից կամ նարցիսիզմից տառապողներից պետք է հեռու մնալ։

Բայց եթե խրոնիկ ստախոսը ձեր մերձավորն է, իսկ նրա անվերջ ստախոսությունը հիվանդության կամ խանգարման հետևանք է, իսկական կախվածություն, ապա վարվելակերպի որոշակի կանոններ պետք է մշակել։ Նրա ամեն խոսքում սուտ փնտրելը, արտաբերած ոչ մի բառին չհավատալը ճիշտ վարվելակերպ չէ․ պետք է հասկանալ՝ երբ է նա չափազանցնում, երբ է իսկապես ստում ու երբ՝ ասում ճշմարտությունը, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ։

Որպես կանոն, պետք է հիշել որոշ թեմաներ, որոնք քննարկելիս վերջինս տարբեր ժամանակներում իրար հակասող տեսակետներ է հայտնել։ Նաև պետք է կարողանալ տարբերակել՝ երբ ու ինչ պարագաներում է սրվում ստելու երևույթն ու հակումը, երբ է այն ավելի ակնհայտ դառնում։

Հարկավոր է առանձնահատուկ ուշադրությամբ հետևել լուրջ ու կարևոր խնդիրների շուրջ նրա հայտնած տեսակետներին, հիշել դրանք։ Այս դեպքերում ասված ամեն մի խոսքը հնարավորինս մանրակրկիտ պետք է ստուգել։

Անընդհատ սուտ խոսելու մեջ մեղադրելը ևս ճիշտ չէ․ հարկավոր է գոնե արտաքուստ վերջինիս վստահելու տպավորություն թողնել, որպեսզի ստերն էլ ավելի չշատանան։ Երբ պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսն զգում է, որ իրեն ընդհանրապես չեն վստահում և այսպես, թե այնպես, մեղադրելու են ճիշտ չխոսելու մեջ, գոնե որոշ պարագաներում ազնիվ լինելու կամ չստելու մոտիվացիան ընդհանրապես կորում է։

Քննդատական, անալիտիկ մտածողություն է պետք զարգացնել՝ հասկանալու համար դիմացինի ստելու իրական պատճառները։ Հնարավոր է՝ այդ դեպքում նաև կարեկցանք առաջանա վերջինիս հանդեպ՝ միաժամանակ պահպանելով նրա հետ շփվելիս սթափ դատելու և այս կամ այն իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։

 Պետք է երբեմն իրավիճակին փիլիսոփայորեն մոտենալ, հասկանալ, որ որոշ հանգամանքների բերումով՝ պաթոլոգիական ստախոսը չի կարող սուտ չխոսել։ Նրա վիճակը թեթևացնել հնարավոր է՝ այդ հանգամանքները մասնագետի օգնությամբ բացահայտելու և համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու միջոցով։ Այստեղ ամենաբարդը, սակայն, նրան համոզելն է՝ դիմելու հոգեթերապևտին։

Դիմացինի անվերջ ստելու բուն պատճառները ինքնուրույն վերհանելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Կարելի է որոշակի եզրահանգումներ անել, եթե ստելու հակումը նոր է ձևավորվում։ Իսկ եթե այն տարիների պատմություն ունի, խնդիրը պետք է փնտրել վաղ մանկական տարիքում։ Դա առանց մասնագետի օգնության իրականացնելը անիրատեսական է։ Այնուհանդերձ, եթե ստախոսին վերջնականապես «բուժել» հնարավոր չի լինում, հույսը, որ պրոֆեսիոնալ հոգեթերապևտը կարող է շտկումներ անել իրավիճակում, կա։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:18 Փաշինյանը Ֆրանսիայի նոր վարչապետին հրավիրել է Հայաստան Այսօր, 16:10 Իրանը վերահաստատել է դիրքորոշումը՝ ցանկանում են ռուսական գազ ներմուծել Այսօր, 15:54 Հրապարակվել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Այսօր, 15:18 Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-4 աստիճանով Այսօր, 14:43 Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզերում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը Այսօր, 14:08 Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. քաղաքապետ Տիգրան Ավինյան Այսօր, 13:45 Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Այսօր, 13:14 Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք Այսօր, 12:49 Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի Այսօր, 12:41 Կարևորում ենք Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:23 Լոռիում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց Այսօր, 11:52 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով. Աբրահամյան Այսօր, 11:22 Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը պետք է բացառված լինի մեր կյանքում. Սրբազան Այսօր, 10:43 «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին կզրկե՞ն մանդատից. Մանրամասներ Այսօր, 10:13 ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում Վաղարշակ Հարությույունյանին անգործ չթողնելու համար Այսօր, 09:43 «Հրապարակ». Գևորգ Գևորգյանը հեռացավ Արշակ Կարապետյանից, իսկ հիմա մեկ այլ կուսակցության համահիմնադիր է Այսօր, 09:38 Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին Այսօր, 09:35 «Փաստ». Քաղաքական դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք ու քաղաքականություն Այսօր, 09:33 «Ժողովուրդ». Հերթական անգամ Գիլոյանը և իր անմիջական աջակցությունը ստացած Տիգրան Սիմոնյանը կմնան անպատի՞ժ, թե՞ ոչ Այսօր, 09:31 «Հրապարակ». ՔՊ խմբակցության արևմտամետների թևը մտորում է, թե արդյո՞ք Փաշինյանը որոշել է «քցել» Արևմուտքին Այսօր, 09:29 «Փաստ». Գործ ունենք հնարավոր շահերի բախման պայմաններում գլխավոր դատախազության և ՄԻՊ-ի անաչառության լուրջ կասկածների հետ Այսօր, 09:27 «Ժողովուրդ». ՔՊ-ում ներքին որոշում կա՝ անհանդուրժող լինել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ Այսօր, 09:25 «Հրապարակ». Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում Այսօր, 09:20 «Փաստ». Տհաճ անակնկալ ֆուտբոլասերների համար՝ բարձրացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տոմսերի գները Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Բուլղարիայում բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիները դիմել են ԱԳՆ, ի՞նչ են պատասխանել Այսօր, 09:16 «Հրապարակ». Վանաձորի ավագանու և քաղաքապետի ճակատագիրը կրկին մնում է անորոշ 06/09/2024 22:37 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 06/09/2024 22:21 Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել (Լուսանկարներ) 06/09/2024 22:00 Այնթապում 15-16 հոգու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, միմյանց հարվածել են դանակով, գարեջրի կոտրած շշերով 06/09/2024 21:38 Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին 06/09/2024 21:11 Թրամփն ու Հարիսը իրենց նախընտրական քարոզարշավների համար մեկական միլիարդ դոլարից ավելի գումար են ծախսելու 06/09/2024 20:55 ՔՊ-ականները վաղը Սևանի կառավարական ամառանոցում խնջույք են անելու 06/09/2024 20:38 Իրանը ջրհեղեղից տուժած Ալավերդիին ժամանակավոր կամուրջ է նվիրել 06/09/2024 20:21 Հռոմի պապը պատարագ կմատուցի Պապուա Նոր Գվինեայում 06/09/2024 20:06 Սիբիրախտ․ Ինչպես է վարակվում մարդը 06/09/2024 19:52 Ում են ընտրել որպես ՀՊՏՀ ռեկտոր 06/09/2024 19:35 Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին բախվել են «Կամազ»-ն ու մարդատարը 06/09/2024 19:23 ՔՊ-ական պատգամավորները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն էին քննարկում 06/09/2024 19:09 Փաշինյանի գլխավորությամբ՝ պետգնումների գործընթացն են քննարկել 06/09/2024 18:56 Հրդեհ՝ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում 06/09/2024 18:45 Հերթական փողոցն է փակվում երթևեկության համար 06/09/2024 18:30 «Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից 06/09/2024 18:17 Փաշինյանը դպրոցականներին պատմել է՝ ինչ գործունեությամբ է զբաղվում իր ղեկավարած կառավարությունը 06/09/2024 18:06 «Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք»․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման մասին 06/09/2024 17:48 Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կենտրոնական հարձակվող չունի՞․ Պետրակովն ասում է՝ ես մարզիչ եմ, չեմ կարող խաղացողներ գնել 06/09/2024 17:36 Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է շրջանառության մեջ դրել 06/09/2024 17:20 Սեպտեմբերի 7-ին, ժամը 09:00-ից 21:00-ն, Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի 06/09/2024 17:07 Անծանոթ անձանց չվստահել, հեռախոսազանգով հայտնած տեղեկությունը՝ ստուգել․ Խարդախության նոր մեթոդը Հայաստանում մեծ ծավալում է ստացել 06/09/2024 16:53 «Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը 06/09/2024 16:40 Մշտադիտարկվել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ. մաքրվել է Արամուսի ամրոց-բնակատեղիի աղբը 06/09/2024 16:35 Ցեխակույտի արգելափակումից փրկարարները դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան 06/09/2024 16:22 Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից 06/09/2024 16:11 ՀՀ-ն Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար. Դանիելյան 06/09/2024 16:10 Գրանցված ամուսնությունները ՀՀ-ում նվազում են, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է 06/09/2024 16:05 Պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը 06/09/2024 16:00 Ինձ խոշտանգել են, գույքս՝ ձեռքիցս տարել. քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Դատախազության շենքի մոտ 06/09/2024 15:56 Գեղարքունիքում կնոջը հրավիրել են ամառանոց, որտեղ փորձել են բռնաբարել․ հնչել են կրակոցներ 06/09/2024 15:48 Կառավարությունը հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, ԱՊՀ-ի մասով որոշում դեռ չկա 06/09/2024 15:38 «Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ 06/09/2024 15:31 «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջում ՀՀ-ի դրոշն այրվո՞ւմ է. «Անտարես» -ը ԿԳՄՍ-ին և գրքի հեղինակներին պարզաբանում է՝ չարամիտ ոչինչ չի արվել, ընկալման խնդիր է 06/09/2024 15:26 Դանակներ և կեղծ թղթադրամ. պարեկները երիտասարդներին տեղափոխել են Նոր Նորքի բաժին 06/09/2024 15:02 Երկուշաբթի Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ 06/09/2024 14:54 «Շուշին միշտ վառ պահեք ձեր հոգիներում». Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հորդորը` «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի սաներին 06/09/2024 14:47 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին 06/09/2024 14:37 Դատախազություն են հրավիրվել «անպիտան հրթիռների» գործով անցնող Ստեփան Գալստյանը և Ավետիք Մուրադյանը 06/09/2024 14:30 Համապարփակ կառավարման համակարգ. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիֆոռա» ընկերություն 06/09/2024 14:26 Վահե Գևորգյանը նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան 06/09/2024 14:19 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով 06/09/2024 14:13 Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման օրը որոշված է. ՀՀ-ում Իրանի դեսպան 06/09/2024 13:58 Այգավանում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու բեռնատարը. կան վիրավորներ 06/09/2024 13:48 Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրով համաժողով 06/09/2024 13:42 Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները կրկին բողոքում են, կարճ ժամանակով փակվեց Ազատության պողոտան (Տեսանյութ) 06/09/2024 13:23 Հայաստանով այսպես կոչված «միջանցքի» մասին ոմանց երազանքները իրականություն չեն դառնա. ՀՀ-ում Իրանի դեսպան 06/09/2024 13:11 Կանխատեսելի էր. ՔՊ-ին պատկանող Civic լրատվամիջոցի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը հետաձգվեց 06/09/2024 12:52 Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Ալիև 06/09/2024 12:42 Երևանում բախվել են թիվ 32 ավտոբուսն ու «Nissan»-ը. վիրավորը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել 06/09/2024 12:37 Հասանովը ստուգել է Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին. դրել է կոնկրետ խնդիրներ 06/09/2024 12:28 «Ինքնագլորները շարունակում են դաժանաբար խախտել բոլոր հնարավոր շարժումները մայթերին և դրանից դուրս». Քննարկում ԱԺ-ում 06/09/2024 12:22 Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը 06/09/2024 12:19 Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու ընթացքում շարունակում է մնալ վտանգի տակ. Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել կոչով 06/09/2024 12:04 Telegram-ն արդեն ունի անձնական չաթերի հաղորդագրությունները բողոքելու հնարավորություն 06/09/2024 11:54 ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության պատվիրակությունը բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացը 06/09/2024 11:43 Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը 06/09/2024 11:28 Հորդորում ենք ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և խուսափել քրեական պատասխանատվությունից. ՆԳՆ (Տեսանյութ) 06/09/2024 11:22 Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-2025 թվականների համերգաշրջանը 06/09/2024 11:19 ՀՀ-ում Կանադայի և Կանադայում ՀՀ դեսպանները հանդիպել են 06/09/2024 11:18 «Դրական էին խոսում». Ալեն Սիմոնյանն «անսպասելի կարճ» հանդիպում է ունեցել փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ 06/09/2024 11:08 Կոտայքում ավազով բարձված «SHACMAN» բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է չորս մեքենայի 06/09/2024 11:02 «Ակնկալում եմ մեր համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում». Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին 06/09/2024 10:55 Քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները 06/09/2024 10:48 Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում ավարտական փուլում են հանույթի և լիցքի աշխատանքները 06/09/2024 10:41 ՀՀ-ում վերջին շրջանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը, ինչն էլ կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսության այս ճյուղին. պատգամավոր 06/09/2024 10:38 Վանաձորում ու Երևանում սեպտեմբերի 10-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 06/09/2024 10:30 «Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ինչ է փոխել ԿԳՄՍՆ–ն ուսումնական պլանում. Sputnik Արմենիա 06/09/2024 10:24 Նարեկ Մկրտչյանն այցելել է Վայոց ձորում պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տներ 06/09/2024 10:17 Հասարակությունը կորցրել է անվտանգության զգացումը և չի պատկերացնում պետության կորստի իրական-տեսանելի սցենարը. Վահե Հովհաննիսյան 06/09/2024 10:10 Telegram-ը պատրաստ է լքել Ֆրանսիան. Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը 06/09/2024 09:55 Խնդիրը ո՛չ սրանց, ո՛չ էլ մեծամասնության մեջ է, խնդիրը մեր՝ փոքրամասնության մեջ է, որը պառակտված է, վեճերի ու հակասությունների մեջ. Դավիթ Անանյան 06/09/2024 09:46 «Ժողովուրդ». Ինչու է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր նյութում թիմի ներսում