21/05/2022 17:19
Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել են
ՌԴ-ից արտաքսել են Մոսկվայի շրջանում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավար Ղալիբ Աղաևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արտաքսման մասին որոշումը կայացրել է Խիմկիի դատարանը՝ Աղաևին մեղավոր ճանաչելով վարչական իրավախախտում կատարելու մեջ և արտաքսումից բացի, նրան պարտադրելով վճարել 5 000 ռուբլու չափով տուգանք։
Ադբեջանական համայնքի նախկին ղեկավարին դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակության) ռեժիմը խախտելու հոդվածով, ինչպես նաև փաստաթղթեր չունենալու, կամ այդ փաստաթղթերը կորցրած լինելու և համապատասխան մարմիններին այդ մասին չտեղեկացնելու, կամ որոշակի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնությունից հեռանալուց խուսափելու հոդվածներով։