21/05/2022 17:51
«Միշտ չէ, որ Վլադիմիրն իր ելույթների տեքստերին նախապես ծանոթ է լինում»․ Ելենա Զելենսկայա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան հայտարարել է, որ իր ամուսինն անձամբ չի գրում իր ելույթների տեքստերը։
«Ես նրա ելույթները նախապես տեսնելու հնարավորություն չունեմ։ Կարծում եմ՝ Վլադիմիրն ինքն էլ միշտ չէ, որ նախապես տեսնում է դրանք։ Նա միշտ իր ելույթները գրողներին ասում է՝ ինչի մասին է ցանկանում խոսել, իր թեզերը, մտքերն է հայտնում, որոնք պետք է ձևակերպվեն թղթի վրա»,- ասել է Ելենա Զելենսկայան՝ «Украина 24»-ին տված հարցազրույցում։