21/05/2022 18:51
Էրդողանը Շվեդիայի վարչապետին կոչ է արել դադարել «աջակցել ահաբեկչական խմբերին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև հարաբերություններն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը, ով դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, Անդերսոնին ասել է, որ իր երկիրը պետք է «վերջ տա ահաբեկչական խմբավորումներին ուղղված քաղաքական, ֆինանսական աջակցությունը և զինամթերքի տրամադրումը»:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայում ու Իրաքում դրա ճյուղավորումների վերաբերյալ թուրքական կողմի մտահոգությունները փարատող քայլեր կձեռնարկի: