21/05/2022 17:04
Դոնբասում նշանակալից իրադարձություններ են սպասվում, ինչպես Ղրիմում եղավ․ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ
«Մոտ ժամանակներս Դոնբասում նշանակալից իրադարձություններ են սպասվում․ այնպիսիք, ինչպիսիք ոչ վաղ անցյալում Ղրիմում եղան»,- դեպի Դոնեցկ ուղևորվելիս, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Վստահ եմ, որ առաջիկա ամիսներին Դոնեցկում նշանակալից իրադարձություններ տեղի կունենան։ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչները կարտահայտեն իրենց կարծիքը՝ այնպես, ինչպես դա ժամանակին եղավ Ղրիմում ու Սևաստոպոլում»,- հավելել է Սլուցկին։
Նրա խոսքով՝ Դոնեցկն ու Լուգանսկն իրենք կորոշեն՝ ինչպես ապրել հետագայում։
«Նրանց կյանքի հիմքում հենց այդ որոշումն է լինելու, ոչ թե Կիևի կամ Արևմուտքի դիրքորոշումը»,- նշել է Լեոնիդ Սլուցկին։