21/05/2022 12:20
Սուրբ Աթոռը կարող է մասնակցել բանակցություններին, բայց անհրաժեշտ է, որ դա ցանկանան և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան
Վատիկանը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն մեկ պայմանի դեպքում։ Այդ մասին ասել է Վատիկանի միջպետական հարաբերությունների հարցերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալլագերը, գրում է unian.net-ը։
Գալլագերը նշել է, որ դրա համար Վատիկանը պետք է հրավեր ստանա երկու երկրներից։
«Ցանկացած միջնորդական գործունեություն պահանջում է երկու կողմերի հրավերը։ Եթե Սուրբ Աթոռը հրավեր ստանա Ուկրաինայից և Ռուսաստանից՝ ամեն կերպ օգնելու բանակցային գործընթացին... Մենք դա կողջունենք ու կփորձենք ամեն կերպ օգնել», - ընդգծել է Գալլագերը: