21/05/2022 14:45
2021-ի խորհրդարանական ընտրությունները տվել են բողոքի շարժման մասնակիցների հարցերի պատասխանները. Մհեր Գրիգորյան
Հայաստանում 2021 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր բարձրացնում են երկրում բողոքի ակցիաների մասնակիցները, «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա ընդգծել է՝ նախադրյալներ չկան կանխատեսելու տարբեր սցենարներ, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման հետ կապված:
«Հայաստանում 2021թ. հունիսին անցկացված լիարժեք ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են փոքրամասնության բողոքի շարժման կողմից», - ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները արտահերթ ընտրություններ կանցկացնեն։