23/05/2022 21:37
ԱՄՆ-ն ու Ճապոնիան հայտարարել են՝ Ռուսաստանի գործողություններն ամենամեծ ու լուրջ սպառնալիքն են գործող աշխարհակարգին
ԱՄՆ-ի և Ճապոնիայի կառավարությունները գտնում են, որ Ուկրաինայի տարածքում ՌԴ իշխանությունների կողմից իրականացվող գործողություններն ամենամեծ ու լուրջ սպառնալիքն են գործող աշխարհակարգին, նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, որն ընդունվել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կայացած բանակցություններից հետո։
«Նախագահ Բայդենը և վարչապետ Կիսիդան համակարծիք են, որ աշխարհակագին սպառնացող ամենալուրջ մարտահրավերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ տարվող դաժան, չհրահրված ու չարդարացված ագրեսիան է։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդները դատապարտում են Ռուսաստանի գործողություններն ու կոչ են անում Ռուսաստանի ղեկավարությանը ենթարկել պատասխանատվության՝ իրենց «չարագործությունների» համար»,- նշված է հայտարարությունում։
Տեղեկացվում է, որ Բայդենն ու Կիսիդան առանձին կոչով դիմել են Չինաստանի իշխանություններին՝ միանալու միջազգային հանրությանն ու հստակ դատապարտելու Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։