23/05/2022 20:05
Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիային, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը։
«Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացման և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հետ կապված հարցերի շուրջ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։