
23/05/2022 14:45
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները։
Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենաների տերերին՝ դեռևս պարզ չէ։