23/05/2022 13:26
Բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները քաղաքացիներին նաև որակյալ ծառայություններ պետք է մատուցեն. Քաղաքապետ
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզներից 13-ում աշխատանքներն ընթացքի մեջ են, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցությանը հայտնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Դրանցից մեկն առաջիկայում կհանձնվի շահագործման:
Եվրոպական ներդրումային բանկի հետ այժմ բանակացություններ են տարվում ծրագրի երկրորդ փուլում նաև պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ: Կարևորելով պոլիկլինիկաներում հարմարավետ պայմանների ապահովումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքն այսօր նախձեռնել է փոփոխությունների գործընթաց:
«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց այնուամենայնիվ մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե, ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա», - ընդգծել է քաղաքապետը: