24/05/2022 20:15
Համավարակի ընթացքում մարդու կյանքի տևողությունը կրճատվել է երկու տարով․ ԱՀԿ ներկայացուցիչ
Մարդու կյանքի տևողությունը համավարակի ընթացքում կրճատվել է երկու տարով, հայտարարել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը՝ «Ակտիվ երկարակեցություն» միջազգային համաժողովի ժամանակ։
«ԱՀԿ-ն մայիսի 20-ին նոր զեկույց հրապարակեց աշխարհում մահացության ցուցանիշների մասին, ինչից հստակ երևում է, որ կյանքի տևողությունն աշխարհում երկու տարով կրճատվել է։
Համավարակի երկու տարվա ընթացքում մարդու կյանքի տևողությունը կրճատվել է երկու տարով»,- ասել է Վույնովիչը։
Նշենք, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ 2000 թվականին մարդու կյանքի միջին տևողությունը, որը մոտ 67 տարեկանն էր համարվում, 6 տարով ավելացել էր՝ 2019 թվականին արդեն համարվելով 73 տարեկանը։
Քովիդի համավարակի ընթացքում աշխարհում գրանցվել է 527,6 միլիոն վարակվածություն, մահերը գրեթե 6,3 միլիոն են։