24/05/2022 20:51
Հունգարիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուկրաինական հակամարտության պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է Bloomberg–ը։
Արտակարգ դրության մասին որոշումը, որը հաստատվել է Հունգարիայի խորհրդարանում, ուժի մեջ կմտնի կեսգիշերից։
«Արտակարգ դրությունը կառավարությանը հնարավորություն կտա մանևրելու և անհապաղ արձագանքելու հարևան Ուկրաինայում պատերազմի հետևանքներին», - իր տեսաուղերձում ասել է Օրբանը: