24/05/2022 17:23
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակիցը Ռուսաստանում հեռակա կարգով կալանավորվել է․ նրան կարող են արտաքսել
Մոսկվայի քաղաքային դատարանը հեռակա կարգով կալանավորել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովին՝ նացիզմ քարոզելու մեղադրանքով։
«Դատարանը բավարարել է հետաքննական մարմնի միջնորդությունը և ՌԴ Քրեական օրենսգրքի 354․1 հոդվածի 4-րդ մասով («Նացիզմի ռեաբիլիտացիա ԶԼՄ-ների կամ համացանցի միջոցով») մեղադրվող Ռովշան Ասկերովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել հեռակա կարգով ձերբակալումը՝ 2 ամիս ժամկետով կամ արտաքսումը ՌԴ-ից»,- նշված է դատարանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այս տարվա մայիսի 11-ին։
Քննությամբ պարզվել էր, որ Ասկերովը ապրիլի 6-ին «Facebook»-ի իր էջում ակնհայտ կեղծ տեղեկատվություն էր հրապարակել՝ արատավորող և վարկաբեկող ռուս մեծ զորահրամանատար, Խորհրդային միության մարշալ Կոնստանտին Ժուկովի հիշատակը։
Նշենք, որ Ռովշան Ասկերովը թղթակցել է «Спорт-Экспресс» թերթին և НТВ հեռուստաալիքին, իսկ 2009 թվականից հանդիսանում է «Բաքու» ամսագրի PR տնօրենը։
Նա գրեթե 30 տարի մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի հեռուստախաղին։